HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթության մասին հայտարարել է Գեղարքունիքում

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակեց իր այցելությունները մարզեր: Մասնավորապես նա այցելեց Վարդենիս, Ակունք, Մարտումի, Գավառ, Սեւան: Ամենուրեք մեծաթիվ համաքաղաքացիներ դիմավորում էին նրան մեծ ոգեւորությամբ: Այդկերպ, ժողովուրդը ամրագրում էր իր հաղթանակը ՀՀ նախագահական ընտրություններում: 

Դիմելով Մարտունի քաղաքի կենտրոնական հրապարակում խմբված ժողովրդին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը եւս մեկ անգամ շեշտեց. «Ժողովրդի կողմից տարած հաղթանակը անշրջելի է եւ անբեկանելի, իսկ նրանք, ովքեր մտածում են, որ դեռ կարող են շարունակել վախեցնել ժողովրդին՝ պատասխան են տալու»: Իսկ Սեւանում, դիմելով քաղաքապետին. Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եթե նա համարում է, որ Սերժ Սարգսյանն արդար է ընտրվել, ապա ինքն էլ ուրեմն ընտրված չէ: 


Ցավոք, տեղական իշխանությունները չկարողացան խուսափել մանր սադրանքներից: Գրեթե ամենուրեք արձանագրվեցին անախորժություններ եւ անգամ քաշքշոց: Սակայն դրանց հակադարձեց հենց ժողովուրդը, եւ սադրիչները ստիպված էին տեղի տալ: Սադրիչները հատկապես լկտի էին իրենց պահում Սեւանում: 


Մարտի 10-ին՝ ժ. 17.00-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել է հանրահավաք Երեւանի Ազատություն հրապարակում, ուր հանդես կգա կարեւոր հայտարարությամբ: Միաժամանակ հանրահավաքներ տեղի կունենան Կապանում եւ Արտաշատում: 

Մարտի 9-ի հավաքները տեսաշարով դիտեք. 

Վարդենիս

Մարտունի

Գավառ

Սեւան 

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ

Մեկնաբանություններ (2)

fred
Amenureq sadranqneri tirax@ Ruben Hakobyann e, ankaskaz da verevneriz e hrahanvgaz. Amenamez sadranq@ im karziqov Ashtarakum e linelu.
Viva Vika
новости онлайн

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter