Շաբաթ, 22 սեպտեմբերի

Տան նկուղում ամերիկացին հայտնաբերել է Արթուր Փինաջյանի նկարները, որոնք գնահատվել են 30 մլն դոլար



«Հայակական ծագումով ամերիկացի նկարիչ Արթուր Փինաջյանի հազարավոր կտավներ եւ նկարներ են գտնվել Նյու-Յորքի արվարձաններից մեկում գտնվող տան նկուղում, եւ աշխատանքները գնահատվել են 30 մլն դոլար»,-հայտնում է Associated Press-ը:

Փինաջյանը եղել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած, Նյու-Յորքում բնակություն հաստատած ընտանիքի զավակ:

Ի սկբանե աշխատանքի է անցել գորգերի խանութում, իսկ ստեծագործական աշխատանքով սկսել է զբաղվել 1930-ականներից`ստեղծելով հրաշալի կոմիքսներ: Նրա աշխատանքների մեծ մասը տպագրվել է «New York Daily News»-ում:

Ինչպես հայտնել են նրա արյունակիցները, Փինաջյանը կտակել է իր մահից (1999թ.) հետո ոչնչացնել բոլոր աշխատանքները, բայց նրանք դա չեն արել: 2005 թ.-ին, երբ մահացել է Փինաջյանի քույրը, բարեկամները տունը դրել են վաճառքի` չիմանալով անգամ, թե ինչ կտավներ են նկուղում ծածկվել փոշիով:

Փինաջյանի տունը

Արվեստի տեսաբան Ուիլյամ Իննես Հոմերը Փինաջյանին անվանել է «աբստրակցիայի լավագույն վարպետներից մեկը»,իսկ մի քանի այլ քննադատներ նրան համեմատում են Արշիլ Գորկու հետ: 

Ա. Փինաջյան

Ինչպես գրում է newsgrio.com կայքի մշակութային լրագրող Հյուգո Գայը (Hugo Gye), Փինաջյանի տան երկու գնորդները` Թոմաս Շուլցը եւ Լարրի Ջոզեֆը դեռ 2007թ.-ին պատրաստվում էին վերավաճառել տունը 100.000 –ով դոլար ավելի թանկ, քան գնել էին, բայց հենց այդ պահին նրանք հայնտաբերում են ամերիկահայ նկարիչ Արթուր Փինաջյանի հազարավոր աբստարկտ կտավներ եւ նկարներ, որոնք երբեք չեն ներկայացվել հանրությանը:

Հայտնաբերելուց  6 տարի անց` 2013թ.-ի մարտին, ընդհանուր աշխատանքը գնահատվում է 30 մլն դոլար, եւ այժմ նկարների մեծ մասը ցուցադրվում է Մանհեթենի ցուցասրահում:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Վ. Առաքելյան17:31 - 10 մարտի, 2013
Տան նկուղում ամերիկացին հայտնաբերում է 30 մլն դոլարի կտավներ և ի լուր աշխահի հայտարարում է, իսկ մեր պետական պատկերասրահում գտնվող շատ ավելի միլիոն դոլարներ արժեցող Այվազովսկու կտավների նման հարյուրավոր /հազարավոր?/ կտավները իշխանավորների կանխամտածված լռության կամ անգործության պատճառով անհետանում են:
2. hasmik14:19 - 15 մարտի, 2013
հայ մեծանուն նկարիչ Բաժբեուկի նկարներն էլ ինչ որ մլիցեք են գողացել հենց Բաժբեուկի երևանյան բնակարանից, ընդ որում ամենալավագույնները, ու այդպես էլ իբրև չեն կարողանում բացահայտել, և ես վստահ եմ, որ այդ նկարները ինչ որ իշխանավորների տներում են
3. Պարույր00:00 - 19 սեպտեմբերի, 2013
մենակ ձևական գլուխ գովան թե մենք էս ունենք էն ունենք մշակույթ ունենք արվեստ ունենք...բայց էնքան հիմար են որ չեն էլ հասկանում որ ետե էտ ամենը պահպանելու համար իրենք՝ իշխանավորները ներդրում չեն ունեցել գոնե պետքա բերանները փակեն... միշտ էլ նման տաղանդավոր մարդիկ թե սպորտում, թե մշակույթի բնագավառում և թե այլ ոլորտներում հովանավորվել են օտարերկրացիների կողմից և ներկայացրել նրանց պետությունը.... իսկ մեր իշխանավորները մինչև օրս չեն հասկանում ու մենակ «գլուխ են հարթուկում»...ամենահասարակ օրինակը սպորտից Արթուր Աբրահամը և Վիկ Դարչինյանը
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ