HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը երդում կտա միայն իմ դիակի վրա. Րաֆֆի Հովհաննիսյանը նորից հացադուլ հայտարարեց

«Եթե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կեղծ երդում տա մեր Սահմանադրության և Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ Հայրապետը պղծի Աստվածաշունչը՝ օրհնելով ժողովրդին հակասող, խեղող, ծախող թեկնածուին, դա իրենք կանեն իմ դիակի վրա»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ րոպեներ առաջ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում: Իսկ քանի դեռ Ս. Սարգսյանը ինքնաբացարկ չի հայտնել, ինքը մնալու է Ազատության հրապարակում և հաց չի ուտելու:

Հավաքվածներից մեկի կոչին, թե միայն ուժով պետք է դա անել, Րաֆֆին նշեց, որ ուժը արյուն չէ, այլ իրենց միասնությունն է: «Այլևս ոչ մի ոստիկան, ոչ մի քաղաքացի չի գնալու արյունահեղության, այլ գնալու է հաղթանակի»,- հավելեց Ր. Հովհաննիսյանը:

Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ «նոր Հայաստանը երկունքի մեջ է» , և այդ երկունքը լինելու է ցավ, հակազդեցություն, կրիմինալ, բայց իրենք չենք ենթարկվելու որևէ սադրանքի, այլ գնալու են խաղաղ ճանապարհով, բայց ով ձեռք բարձրացրեց ժողովրդի վրա, պատասխան է տալու ժողովրդի առջև:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նաև նշեց, որ այս պայքարը կուսակցությունների պայքար չէ, այլ ժողովրդի պայքարն է, կուսակցախաղ չէ, այլ հայրենիքը միասին փրկելու պայքար:  

Այսօր Կապանում, Արտաշատում, Ծավում և Ջրաշենում «Ժառանգության» ներկայացուցիչները ժողովրդի հետ հանդիպումների են գնացել, որը ողջունեց Րաֆֆի Հովհաննիսյանը և մեկ անգամ ևս նշեց, որ «իրենց դեմ խաղ չկա»:

«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ ինքն այլևս չի գնա Բաղրամյան 26, քանի որ նախորդ անգամ իր բոլոր պահանջներին բացասական պատասխանն է ստացել Ս.Սարգսյանից, կգնա միայն որպես ժողովրդի ներկայացուցիչ, իսկ եթե Սերժ Սարգսյանն ինքը ասելիք ունի, նրան կլսի միայն Ազատության հրապարակում:

Րաֆֆի Հովհհաննիսյանն ասաց, որ մինչև մարտի 31-ը՝ սուրբ Զատկի օրը, պիտի աղոթե Սերժ Սարգսյանի համար: Իսկ ՍԴ-ի որոշումից հետո կանցնեն գործողությունների, որոշումների և հաղթանակն ամրապնդելու գործին:

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Թող (նույն պահանջներով) Ր.Հովհաննիսյանի հացադուլին միանան այլ քաղաքացիներ: Ամեն 1,3,5 կամ X օր թող ասենք 500-1000 մարդ (հերթականությամբ) հացադուլ անի:Նույնը նաև Հայաստանի մարզերում ու Սփյուռքում (Հայաստանի դեսպանատների առաջ):..........................................................ՀԳ. Հարգելի Մարիամ Գևորգյան (ներքևի ֆբ կոմենտ) - պայքարի բոլոր ձևերը արդյունավետ են: Եվ...և:
david
Հաղթեք և համոզեք, որ հայի բարոյական տեսակ էլ կա, որ դա եզակի մի երևույթ չէ;Այդ հրապարակում դատեք Սերժին, ես կհավատամ, որ հայը նաև...
Նարեկ
Բայց լավ միտք է հացադուլին միանալը և գոնե մեկ երկու օրով սկզբի համար այսպես աջակցելը, կգնամ անպայման... ուրիշ տարբերակ չկա շուտով այս երկիրը կամ կսպառվի կամ էլ մի ուրիշ երկրի անկլավը կդառնա! Սյունի դու, որ Ամստերդամում լինես կխոսես բա ինչ կանես, դե արի արա` 500-ից մեկն էլ դու կլինես, կգաս?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter