HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը Ազատության հրապարակում

Այսօր դուք լսելու եք իմ ոչ ամենալավ ելույթը, բայց` ամենապատասխանատուն: Թույլ տվեք առանց բարձրագոչ խոսքերի կիսվեմ Ձեզ հետ: Երիտասարդ հանրապետարանները Նժդեհ հղելով ասում են, թե ինչու Րաֆֆին մեկ-մեկ օտար բառեր օգտագործում այն էլ ռուսերեն, այդ իրենք են օտարի շահերը սպասարկում եւ ինձ են ասում թե ինչու եմ օտար բառեր օգտագործում:

Հաջորդ ուրբաթի հանրահավաքին ես ավելի դուխով կխոսեմ, իսկ էսօր պատրա՞ստ եք, հաղաթանակը մեր միասնության մեջ է, մեր ուժը մեր հավաքականության մեջ է, որը շատ ավելի զորեղ է եւ հաղթական, քան մեր առանձին առանձին վերցրած բաժինները, կուսակցությունները, հոսանքները, այսօր հայ ժողովուրդը խոսել է, մեր ձայնը դառել է օվկիանոս, մեր ձայնը արձագանքվում է գյուղերում, քաղաղաքներում,ամենուր:

Մեր միասնական ձայնը դառել է հայ ժողովրդի ապագայի մարգարեություն ու ասում է, որ յուրաքանչյուր նվաճում, վաստակ, հաղթանակ, պտուղ, սկսվում է մի սերմից եւ այդ սերմը փետրվարի 18-ին մեր ապագահ սերունդների համար տվեցինք: Աստվածաշունչն էլ ունի նման հղում հատիկը մեռնելու մասին, բայց յուրաքանչյուր սերմ տալիս է արգասիք որը նույնպես ունի սերմ, որը նույնպես կտա պտուղ եւ ապաագա, եւ հայրենիք, միասնություն ներշնչված անբաժան, անխուսափելի, որը աճում է բոլոր հավատավոր հայերի, հայաստանցիների մտքում, սրտում, գիտակցության մեջ եւ հոգում մեր միասնության սիրո մեջ եւ այդ սերը ոչ մի կրիմինալ, ոչ մի նախկին նախագահ մեզնից չի խլելու:

Միասնություն նաեւ վախից մեր ազատության մեջ, եւ մենք փետրվարի 18-ին հայտարարեցինք աշխարհին եւ մեր հայրենակիցներին եւ մեր համաքաղաքացիներին, որ չենք վախենում եւ մենք ազատ են, մենք ազատագրված ենք, սա մեր հայրենիքն է:  

Ազատությունը հատկությունն է բոլոր մարդկանց, բոլորն նրանց, ովքեր միանում են ժողովրդին, բայց ով խոսում է մեծ-մեծ, հարուստ է, թե աղքատ, կուսակցապետ, թե շարքային, ժողովրդի կողքը կանգնելու մասին, ահա հիմա է ժամը` եկե՛ք կանգնեք ժողովրդի կողքին, սա մեր ժողովուրդն է եւ ազատությունը պատկանում է նաեւ ձեզ, եթե գաք եւ կանգնեք ժողովրդի կողքին, եկե՛ք, եկե՛ք, սա ոչ թե կուսակացական շահի համար է, այլ մեր հաղթանակը հարգելու, մեր քաղաքացիների հավատավոր քվեն հարգելու մասին է, հարգե՛ք, հարգե՛ք ժողովրդի հաղթանակը:

Ազատությունը պատկանում է նրանց եւ մեզ, ովքեր հավատում են մեր ապագային, մեր ճանապարհին, պայքարը, սերմնացանը, բերքը բոլորիս պատասխանատվություն է, ոչ միայն իմը, միասին սերմը ցանել ենք, հիմա մենք պիտի բերք ունենանք միասին եւ այստեղ կա բերկրանք, դա ազատ մարդու կամքի որոշումն է, հրաշալի գեղեցիկ միասնություն, որը արդարության սիրտն է` սիրո ապացույցն է:

Մենք արդեն վայր ենք դրել վախի ստրկամտության ենթակա լինելու այդ գիտակցությանը, եւ փետրվար 18-ին ոչ թե ասել ենք ոչ, այլ ասել ենք այո մեր Հայաստանին, մեր ապագային: Մեր երեխայի ապագան է, մեր տեսլականն է, հեռանկարը, միասին ենք բերել եւ ոչ մի Րաֆֆի, ես ձեր հավասարն եմ, ոչ թե մինչեւ վերջ, այլ մինչեւ արշալույս եւ այդ արշալույսը մենք պիտի տեսնենք միասին: Չկասկածեք:

Այսօր Սուսաննան մի քանի հերոսների անուն տվեց, Մոնթեն` իմ ընկերը երիտասարդության տարիներին, ես պաշտում եմ Լեոնիդ Ազգալդյանի անունը, ոչ մեկը թող կեղծ հղում չկատարի Ազգալդյանի ասածին, երբ զինվորին ասում էր.«Սա Հայաստանն է, եւ վերջ», նա Ազգալդյանը մեր երեխանիերի համար է ասած, կուսակցության համար չէ ասած, եւ Լեոնիդը սովորեցրել է ոչ թե կուսակցախաղ տալ, այլ հայրենիք փրկել միասին:

Մենք վերջերս կորցրեցինք մի հրաշալի արվեստագետի, մի հայ մարդ, Հակոբ Հակոբյանն է: Այս ամիս նաեւ հիշում ենք իմ կրտսեր ընկերոջ Տիգրան Հայրապետյանին, գնացեք` նայեւ շիրիմի վրա ինչ էր գրված: Հիմա 1 րոպե լռութամբ հարգենք նրանց հիշատակը;

Այսօր, մեր հայրենակիցները, գործիչները, համաքաղաքացիները, Կապանում են եւ Արտաշատում, Ծավ գյուղում եւ Ջրաշենում: Ես ողջունում եմ մաղթում մեր հայրենակիցներին եւ ասում, որ ժողովրդի դեմ խաղ չկա, փետրվարի 18-ի մեր հաղթանակից հետո, որին հավատացիք միայն դուք եւ ես, եւ նրանք եկան անակնկալի, ես փորձեցի լուծում գտնել, իմ ոտքով գնացի Բաղրամյան պողոտա, ասացի` լուծում գտնենք, ճանաչեք ժողովրդի հաղթանակը, ասացի` չեք ճանաչում, գոնե նոր ընտրություն նշանակեք, ամեն ինչը մերժվեց: Առաջարկեցի տարբեր լուծման առաջարկներ, եւ այլեւս ասելիք չունեմ:  Այդ գրասենյակները պատկանում են ժողովրդին, ես այսուհետ այնտեղ գնալու եմ որպես ձեր ներկայացուցիչ: Եթե ասելիք ունի ինքը, ես սիրով կլսեմ, հարգանքով կլսեմ, միայն Ազատության հրապարակում եւ ոչ թե այլ տեղ:

Նոր Հայաստանը երկունքի մեջ է, ծնունդն ենք տալիս նոր Հայաստանի, այս երկունքը նշանակում է, որ լինելու է հակազդեցություն, լաց, ցավ, կրիմինալ, բայց մենք չենք ենթարկվելու որեւէ սադրանքի, որեւէ պրովոկացիայի, թող իրենք մտածեն, բայց ով ձեռք բարձրացրեց ժողովորդի վրա, պատասխան կստանա ժողովրդի դատարանի առաջ:

Մինչեւ ապրիլի 9-ը, լսու՞մ եք, մինչեւ ապրիլի 9-ը պարոն Սարգսյանը ոչ թե իմ, այլ Հայաստանի ժողովրդի պահանջով եւ արդար քվեով պիտի ինքնաբացարկ տա, պիտի ճանաչի Հայաստանի ժողովրդի հաղթանակը եւ, երկրորդում եմ, եթե ինքը ասելիք ունի, ես կողմ եմ բոլորի հետ հաղորդակցության, բայց, եթե կգա այստեղ եւ ձեր առջեւ կխոսի:

Ուժը արյուն չէ, ուժը մեր միասնությունն է, ուժը մեր հաղթանակն է ոչ մի արյուն: Եթե ապրիլի 9-ին պարոն Սարգսյանը կեղծ երդում տա Սուրբ Աստվածշնչի վրա, եթե Վեհափառ Հայրապետը պղծի,  եթե պարոն Սարգսյանը ապրիլի 9-ին կեղծ երդում տա մեր Սահմանադրության եւ Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ Հայրապետյանը, ներողություն` Վեհափառ Հայրապետը պղծի Աստվածաշունչը, օրհնի ժողովրդի պղծող, կեղծող, դա իրենք կանեն իմ դիակի վրա, իմ դիակի վրայով:

Ես, մարտի 31-ը Սուրբ Հարության տոնն է, ես մինչեւ մարտի 31-ը եւ դրանից հետո մինչեւ ապրիլի 9-ը, եթե ուժ չգտան իրենց մեջ, ես պիտի աղոթեմ իրենց համար, հնարավոր է, ես Սուրբ Զատկվա պատարագի չհասնեմ, եթե մինչեւ մարտի 31 պարոն Սարգսյանը դուխը, ողնաշարը, հայրենիքի սերը չունեցավ ինքնաբացարկ անելու մի հատ խնդրանք ունեմ, թե Սերժ Սարգսյանը ասի Վեհափառ Հայրապետին, երբ մենք տաճարում ենք` մի խմեք իմ կենացը, Հայրապետ Դո՛ւք ասեք, որ եկեղեցին անջատ է պետությունից, ոչ թե գործիք է իշխանության:

Սիրելի հայրակիցներ, Վեհափառ Հայրապետ, ոնց որ ես Ձեզ համար պիտի աղոթեմ, դուք էլ ինձ համար աղոթեցեք, մարդկանց, մեզ տա սեր, մարդկայնություն, իմաստնություն, մինչեւ սիրո տղամարդկության, մարդկայնության եւ իմաստնության բառը ես հայտարարում եմ մեր հրապարակում, ոչ թե իմ հացադուլը, այլ իմ կեղծիքադուլը, եւ վախադուլը, եւ ստադուլը:

Եւ քանի դեռ պարոն Սարգսյանը, ինքնաբացարկ չի արել հայրենիքի, մեր ժողովրդի, իմ թոռնիկների, իր թոռնիկների եւ ազատության համար, ես մնալու եմ Ազատության հրապարակում, հաց չեմ ուտելու եւ կեղծիք չեմ ընդունելու որեւէ մեկից:

Հանգիստ, ոչ մի սադրանք, հանդարտ, իրավունքով, օրենքով, սահմանադրությամբ, լսեք իրար, հարգեք իրար եւ մեր ճանապարհը տանելու է դեպի հաղթանակ:

Հայաստան, այս ընթացքում, սիրելի հայրենակիցներ, ոչ թե իմ կամ մեկ ուրիշի խնդրանով կամ առաջարկով, այլ համազգային եւ հանրապետական հրամայական, որպես այլ` մեծ հրապարակում կամելու ենք ազգային համաձայնության մեր վարչակազմը: Բոլոր մարզպետները անխտիր իրենց կեղծիքի համար հրաժարական պիտի տան եւ պիտի ունենանք նոր մարզպետ` ընտրված ժողովրդի կողմից:

Վաղը, եթե Սահմանադրական դատարանը չուղղի իր հետագիծն, եթե հակասահմանադրական վճիռ կայացնի, խեղելով ժողովրդի իրավունքը, իրեն նույնպես պիտի ցտեսություն ասենք, եւ մեր դատարանը այստեղ պիտի ստեղծենք:

Եթե ուզում եք գրոհել Բաղրամյան 26-ը, ես դեմ եմ, այլեւս ոչ մի քաղաքացին չի գնալու արյունահեղության, մենք գնալու ենք հաղթանակի:

Ամեն բանի ժամանակը կա, եւ աշխարհում ամեն բան ունի իր ժամանակը. ծնվելու եւ մեռնելու ժամանակը, տնկելու եւ տնկածը հնձելու ժամանակը, քանդելու եւ բժշկելու ժամանակը, ողբալու եւ խնդալու ժամանակը, գրկելու ժամակը եւ գրկից հեռանալու ժամանակը, պահելու եւ դուրս նետելու ժամանաը, սիրելու եւ ատելու ժամանակը: Ահա եկել է ժամանակը մեր միասնության հաղթանակի ժամանակը:

Այսպես, թե այնպես ապրիլի 9-ին մենք միասին տոնելու ենք նոր Հայաստանի ինաուգուրացիան:

Մեր հաջորդ հանրահավաքը, հաղթահավաքը տեղի կունենա մարտի 15-ին ժամը 5-ին, դա այն նույն օրն է, երբ Սողոմոն Թեհլերյանը արդարություն իրականացրեց: Այդ օրը մենք կքննարկենք մեր անելիքը. Երեւանի քաղաքապետական ընտրությունները, Սահմանադրական դատարանի որոշումը եւ միասին կանցնենք գործողությունների եւ մեր հաղթանակը ամրագրելու գործին:

Հաղթանակ չկա առանց միասնության, մեր միասնության, մեր հաղթանակի համար, կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Հայ ժողովուրդը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter