HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախարարն արձակուրդ է գնացել, որ պաշտպանի Սերժ Սարգսյանի շահերը

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը Սահմանադարական դատարանում ներկայացնում են նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շահերը:

Հիշեցնենք, որ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը ՍԴ-ում վիճարկում են փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին այսօրվանից տրամադրվել է իր ամենամյա արձակուրդի նվազագույն մասը, եւ այն կտեւի մինչեւ մարտի 14-ը:

Հրայր Թովմասյանի մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նախարարի արձակուրդը պայմանավորված է հենց ՍԴ-ում նախագահի նախկին թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի շահերի պաշտպանությամբ:

Նախարարն այդ մասին անձամբ հայտարարել է նաեւ Սահմանադրական դատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter