Կանանց տոնը՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող վերականգնողական կենտրոնում
Վերականգնողական կենտրոնի սաները անակնկալ էին պատրաստել իրենց մայրերին՝ սեփական ձեռքերով պատրաստած շնորհավորական բացիկներ և ծաղիկներ:
Երեխաները բանաստեղծություններով արտահայտեցին իրենց սերն ու քնքշանքը ծնողների հանդեպ, որով հուզեցին մայրերին:
Միջոցառմանը երեխաները պատրաստվել էին մեկ ամիս շարունակ:
Վերականգնողական կենտրոնի սաներին օգնեցին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող «Պուրպիկ» տիկնիկային թատրոնի պատանի դերասանները:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում արդեն երկու տարի է, ինչ գործում է վերականգնողական կենտրոնը, ուր հաճախում են առողջական տարբեր խնդիրներ ունեցող մեկ տասնյակից ավելի երեխաներ:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել