HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Հացադուլի առաջին օրվա ասուլիսը

Րաֆֆի Հովհաննիսյանն իր կողմից հայտարարված հացադուլի առաջին օրը տվեց բացօթյա ասուլիս, որի ժամանակ հայտարարեց, թե միշտ էլ ցանկացել է հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նույնիսկ պատրաստ է բանավիճել, իսկ եթե Սերժ Սարգսյանը ցանկանա առանձին զրուցել, իրենց զրույցը կարող է տեղի ունենալ մոտակա սրճարաններից մեկում:

Ր. Հովհաննիսյանը հայտարարեց նաև, որ իշխանության կողմից  իր զրուցակիցը կարող է լինել միայն Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով Սահամանդրական դատարան դիմելուն՝ Ր. Հովհաննիսյանն ասաց. «Դատարանն ունի հնարավորություն՝ մինչև իր կազմի փոփոխությունը մի անգամ իրավական սահմանադրական վճիռ կայացնելու: Եթե բացի 1900 ընտրատեղամասերում ընտրատրցակները, կտեսնեք, որ ժողովուրդը հաղթել է»:

Ազատության հրապարակից դիմելով ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ես վստահ եմ, որ մենք հաղթել ենք, բայց եթե Դուք ունեք այդ ոգին, ինքնավստահությունը՝ այս վիճակը հաղթահարելու նվազագույն կամքը, նշանակեք ընտրությունների երկրորդ փուլ: Չեք վախենում՝ երկուսով, բանավեճով, երկրորդ բարձրախոսը կբերվի, բանավեճ անենք, թող ժողովուրդը որոշի: Ճանաչեք ժողովրդի հաղթանակը կամ, նվազագույնը, ունեցեք այդ սթափ գնահատականը՝ քարոզներից դուրս գալ, կուսակցապաշտությունից հեռու մնալ, սեփական իշխանությունը կորցնելու վախից դուրս գալ և ասել՝ այո, պատրաստ եմ հանուն Հայաստանի և մեր ժողովրդի երկրորդ փուլ մտնել: Սերժ և Րաֆֆի՝ այդ պայքարը Հայաստանի համար է, ոչ թե Հայաստանի դեմ»:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու հենց մեծ պահքի ժամանակ է Րաֆֆի Հովհաննիսյանը սկսում իր հացադուլը, նա պատասխանեց այսպես. «Փետրվարի 18-ը ես չնշանակեցի որպես նախագահի ընտրության օր՝ իրենք նշանակեցին: Ես մասնակցեցի, ժողովուրդը հաղթեց, գողացան ժողովրդի ձայնը, ես որոշեցի հացադուլ անել: Ինքներդ որոշեք, թե ինչու հենց մեծ պահքի շրջանում՝ նախախնամություն է, իսկ միգուցե ինքնամաքրման հայտ յուրաքանչյուրիս համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter