HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես կողջունեմ, եթե պարոն Սարգսյանը գա հրապարակ ՍԴ-ից առաջ» (լուսանկար)

«Ով գալիս է հրապարակ, թող լինի լավատես, լիցքավորված, իրավատեր: Ես միմիայն ուժ եմ տալու ձեզ՝ որպես ձեր համաքաղաքացի, նույնն էլ պահանջում եմ ձեզանից: Մենք հիմա հաղթական ընթացքի մեջ ենք ու պայքարի համեստ բաժինը պետք է ունենանք»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա ընթերցեց երկու նամակ, որոնք ստացել է այսօր: Դրանցից մեկը ստացվել է ոմն Աննայից, ով հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին դուրս գալ հացադուլից՝ չվնասելով առողջությունը: Մեջբերելով նամակը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կարդաց. «Եթե ձեզ բան պատահի, հայը կհուսալքվի ու չի կարողանա պայքարել»:

«Ժառանգության» ղեկավարը ավելացրեց. «Հակառակը, ես պետք է անեմ ամեն ինչ, որ դուք չհուսալքվեք»:

Մյուս նամակը նա ստացել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանից: Նամակագիրը պատմում է գրողի «Թանգարանային գիշեր» շարքից մի հատված ու գրում Հայկի մասին, որին զրկել են ազատությունից: Հայկը ոչինչ չի ուզում՝ ազատությունից բացի:

«Մենք հիմա գտնվում ենք Ազատության հրապարակում: Երեկ մենք այստեղ ունեցանք համերգ, հետո դասախոսություն, սա փաստ է պայքարի ամբողջականության: Մենք դարձել ենք հաղթական քաղաքացի: Սա յուրաքանչյուր քաղաքացուն պատկանող հրապարակն է: Ազատությունն է մեր պայքարի հիմքը, և դա իրացնելու ենք սիրով»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լրագրողի այն հարցին, թե կդադարեցնի հացադուլը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեկ-մեկ տրվում եմ «եթե»-ների, բայց որպես սկզբունք՝ դրանք չեմ ընդունում: Ես կողջունեմ, եթե պարոն Սարգսյանը գա հրապարակ Սահմանադրական դատարանից առաջ: Ես երեկ ասել եմ, և այսօր էլ կրկնում եմ և հավատում եմ, որ Սահմանադրական դատարանն ունի վերջին հնարավորություն՝ իր հետագիծը մաքրելու և ներկայացնելու իրական պատկերը: Կսպասեմ դատարանի վճռին, և հույս ունենանք, որ ինքը չի արդարացնելու ակնհայտորեն կեղծված, գողացված ընտրությունների արդյունքները»:

Կիմա Խաչատրյան

Լուսանկարները՝ Սոնա Սիմոնյանի

Մեկնաբանություններ (1)

hiastapvac nazar
inch mexka mer azg@ amboxj kyanqum havatac, payqarec u xabvec ,tesnes kga mi jamanak vor amen mard ir gorcov kzbaxvi,kyanq@ menak payqar chi....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter