HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ» vs Բաղրամյան 26. կամ փոթորիկից առաջ միշտ լռություն է

Ինչքան էլ որ որոշ գրպանված սոցիոլոգներ ու (ֆեյսբուքյան) դեմագոգներ աջ ու ձախ ցեխ շպրտեն, միևնույնն է, փետրվարի 18-ից Հայաստանում սկսված  համազգային-ազատագրական շարժումն արդեն (պատմական)  ՓԱՍՏ է:
 
2008 թվի մարտի 1-ին Հայաստանի 3-րդ հանրապետությունը մահացու վիրավորվեց ու ... մահացավ: Ու հայ ժողովուրդը մնաց անպետություն: ՊԻՏԻ որ նոր պետություն ծնվեր. ու ծնվեց: 

Ժողովուրդները պատվերով չեն ծնվում կամ մեռնում: Վերածնունդը` առավել ևս:

Հները խուճապահար սարսափեցին, իսկ նորերը` ոգևորված ցարմացան: Ոչինչ, իմաստուն է (դարի) ժամանակը:

Մեծ քաղաքական գործիչը մեծ հռետորը չէ, այլ  նա ,ով ճիշտ պահին գտնվում է ճիշտ տեղում:Այսինքն` քաղաքական բախտ ունի: Բայց քաղաքական բախտին արժանանում են ՄԻԱՅՆ արժանիները:

Ահա հենց այսպիսի պահի եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը. Հայաստանի ամենալավ-ամենաազգային արտգործնախարարը, որը ստեղծեց  նաև ամենալավ (ժողովրդի համար աշխատող) կուսակցությունը` «Ժառանգությունը»:

Դրանից հետո (ազգի պատմական)  նախախնամությունն է արդեն հուշում և իրագործում քաղաքական պլանը և պայքարը: Համոզված եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մարտի 10-ի Ազատության հրապարակի ելույթից հետո թղթե դղյակներում  նստած շատերի ողնաշարով այդ նախախնամական սարսուռն անցավ:

Ինչքան էլ որ փորձեք ցեխ շպրտել, ինչքան էլ որ փորձեք մարդկանց ուշադրությունը շեղել Երևանի քաղաքապետի ընտրությունների վրա, ինչ որոշում էլ որ (ձեր) Սահմանադրական դատարաններում կայացնեք, միևնույնն է. ՉԻ օգնելու: 

Հայը, ցավոք, ուշ է վեր կենում, բայց երբ վեր է կենում, կանգնեցնել այլևս հնարավոր չէ:

Եթե մինչև ապրիլի 9-ը Բաղրամյան 26-ը չգնա ԼՈՒՐՋ փոխզիջումների, ապա պատմական, մեծ, քաղաքական սխալ է անելու: Պատմությունը քաղաքական սխալներ չի ներում: Եվ դա արդար է:

Վարազ Սյունի 
13.03.2013
Ամստերդամ

Մեկնաբանություններ (7)

վարդան
համաձայն եմ ձեր մտքի հետ պարոն վարազ սունի
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Համաձայն եմ: Եթե ՒՐՈՔ ցանկանում են արդար ընտրություններ,ապա այսօր դրա (տեխնոլոգիական) հնարավորությունները կան. օրինակ` ընտրատեղամասերում տեսագրող սարքերի տեղադրում, նախընտրական և հետընտրական ընտրացուցակների հրապարակում և նման այլ մեխանիզմներ:
վարդան
այսինքդ ինչ եք ուզում ասել ընտրությունները կեզծ են . կարող եք մի երկու բառով բացատրել
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալին. վերջերս՝ իշխանության թևի լրագրողները/վերլուծաբանները ,ամեն կերպ, փորձում են Րաֆֆիի հացադուլը ապաքաղաքականացնել և Րաֆֆու պայքարը համաժողովրդական-քաղաքացիական շարժման փոխարեն պիտակել (միայն) «հետընտրական», որի ժամանակ իբր թե պատրաստ են «որոշ կառավարական լծակներ տալ Ժառանգությանը»: Սրանք քաղաքական ՏՐՅՈՒԿՆԵՐ են՝ Րաֆֆուն քաղաքացիական հասարակությունից անջատել փորձելու ու ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ շարժումը մարեցնել փորձելու համար: Ահա վերոհիշյալ քաղաքական տրյուկներից մի քանի օրինակներ. ա)Ստվերային կառավարությունը «անհեթեթ բան է», բ ) Հրապարակում միայն «3 հազար մարդ կա», գ)Հացադուլը «քաղաքական պայքարի ձև չէ»,դ) թող «կենտրոնանան Երևանի ընտրություններին», և այլն:
Աննա Անահիտ
բա ինչի դրսում ապրող հայերը չեն գալիս իրենց երկիրը ընտրություներին մասնակզում,թեիրենց չի կարելի.ընտրություները շատ-շատ կարեոր է ժողվրդի ապագայիհամար.ապրես շատ լավ տեկստա:
Միքայել
Ով ժողորդին դեմ ա գնում, տուժվում է:
Միքայել
Եթե մաքուր են,թող ընտրածների ցուցակները հրապարակեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter