HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցաքննվում են «Նաիրիտի» աշխատակիցները

«Նաիրիտ գործարանի» աշխատակիցներին հրավիրում են ՀՀ գլխավոր դատախազություն և հարցաքննում: Այսօր գլխավոր դատախազությունից հետաքրքրվեցինք, թե արդյոք քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ «Հետքը» սկսել էր հետաքննություն իրականացնել և հրապարակել հոդվածների շարք, որտեղ ներկայացվել է գործարանի սեփականատեր ընկերության և դրա հետ կապված այլ օֆշորային ընկերությունների գործարքները և վարկային միջոցների փոշիացման պատմություններ: 

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Հետքի» հարցմանն այսօր պատասխանեց, որ քրեական գործ չի հարուցվել: Մեր հարցին, թե եթե գործ չի հարուցվել, ուրեմն ինչու են «Նաիրիտի» աշխատակիցները հրավիրվում դատախազություն և հարցաքննվում, Սոնա Տռուզյանն ասաց, որ աշխատակիցներից բացատրություններ են վերցվում: 

Նշենք, որ «Նաիրիտի» նախկին տնօրեններն արդեն մի քանի անգամ հարցաքննվել են: Մասնավորապես` «Նաիրտի գործարան» ՓԲԸ-ի 2009-2011թթ. տնօրեն, Միջպետական բանկի հայաստանյան ներկայացուցիչ Վահան Մելքոնյանը, ինչպես նաև 2005-2007թթ. տնօրեն Կարեն Իսրայելյանը: Վերջինս «Հետքին» պատմեց, որ իրեն հարցաքննել են որպես վկա «Նումարդ թրեյդինգի» գործով:  «Ես որպես վկա ցուցմունք եմ գրել»,- ասաց Կարեն Իսրայելյանը: 

Մեկնաբանություններ (2)

VARDAN
Վերջը գործարանի պահակներին են դատելու որ գումարները յուրացնողներին թողել են գործարանի անցակետից անարգելք դուրս գալ, )))))))
Ar
Animast hetaqnnutjun

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter