HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սահմանադրական դատարանը խորհրդակցական սենյակում է

Այս պահին Սահմանադրական դատարանի անդամները խորհրդակցական սենյակում են: Նրանք քննարկում են Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներ փաստաբան Կարեն Մեժլումյանի եւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջնորդությունները, որոնք մի քանիսն են:

Կարեն Մեժլումյանը միջնորդեց գործը կասեցնել, քանի որ իրենք վիճարկում են ԿԸՀ-ի կայացրած որոշման դեմ Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի վերաբերյալ վարչական դատարանի կիրառած օրենքների սահմանադրականության հարցը, որը մուտք է արվել 07.03.2013 թ.:  Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանը վարչական դատարանում վիճարկել է Սերժ Սարգսյանին որպես թեկնածու գրանցելու ԿԸՀ-ի որոշումը եւ մերժում է ստացել:

Զարուհի Փոստանջյանն էլ մի քանի միջնորդություններ ներկայացրեց, նախ` որպես վկա դատարան հրավիրել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, քանի որ կոնկրետ մի քանի հարցերի պատասխաններ միայն նա կարող է տալ: Հետո միջնորդեց դատարան բերել 1988 ընտրատեղամասերի պարկերը, որպեսզի տեղում բացվեն եւ ստուգվեն դրանց պարունակությունները:

Զ. Փոստանջյանը նաեւ միջնորդեց, որպես վկա դատարան հրավիրել մի քանի անձանց եւս, այդ թվում՝ ԹԻ տնօրեն Վարուժան Հոկտանյանին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին եւ այլն:

Պատասխանող կողմից ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ինչպես նաեւ երրորդ անձ հանդես եկող Սերժ Սարգսյանի ներկայացուցիչներ, արդարադատության նախարար Հարայր Թովմասյանն ու ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը դեմ արտահայտվեցին միջնորդություններին եւ դատարանից խնդրեցին ամբողջությամբ մերժել դրանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter