HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՍԴ-ն մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների բոլոր միջնորդությունները

Սահմանադրական դատարանը, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, իրար հետեւից ամբողջությամբ մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներ, փաստաբան Կարեն Մեժլումյանի եւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած բոլոր միջնորդությունները, այդ թվում` Սերժ Սարգսյանին եւ մի շարք անձանց դատարան որպես վկա հրավիրելու, 1988 ընտրատեղամասերի ընտրական պարկերը դատարան բերելու եւ բացելու մասին միջնորդությունները:

Բացի իրավական կողմը նշելուց՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ ժամկետի առումով եւս խնդիրներ կան, եւ նոր նյութեր ուսումնասիրելու ժամանակ չի մնում, ու իրենք որոշում կայացնելու համար ընդամենը 24 ժամ ունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter