HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պղնձաձուլական գործարանի 265 աշխատողներից 243-ի մոտ հայտնաբերվել են հիվանդություններ

«Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերության հետ կնքած ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի շրջանակներում 2012թ. հոկտեմբերին Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող 265 աշխատողների բժշկական զննությամբ պարզվել, որ 246 աշխատողների մոտ գերակշռում են սրտանոթային և շնչառական համակարգի հիվանդություններ, համեմատաբար աճել են` լյարդի, աղեստամոքսային տրակտի, մաշկի և եղունգների սնկային հիվանդությունները, հաճախացել են թեորմիկ և քիմիական վնասվածքները:  

Բժշկական հանձնաժողովի կատարողական ակտում 36 աշխատողներից 22-ի մոտ արձանագրվել է ոտնաթաթերի և ձեռնաթաթերի միկոզ և օնիխոմիկոզ, 4 աշխատողների մոտ` կոնտակտային դերմատիտ վարակիչ հիվանդություններ: Հայտնաբերվել է նաև փսորիազ, սրունքների նեյրոդերմիտ և մաշկային այլ հիվանդություններ:

Արձանագրված 43 սիրտ-անոթային հիվանդներից 22-ն ունեն սրտի իշեմիկ կարդիոմիոպատիա հիվանդություն: Բժշկական հանձնաժողովը արձանագրել է 75 նյարդաբանական հիվանդ, որոնցից 23-ի մոտ ախտորոշվել է գլխուղեղի արյան շրջանառության խրոնիկական խանգարումներ, որոնց սրվելու դեպքում հիվանդը կարող է ստանալ ինսուլտ: Հանձնաժողովը հայտնաբերել է նաև աղեստամոքսային տրակտի 10, շնչառական համակարգի` 12 և այլ հիվանդություններ:

Թեև պղնձաձուլական գործարանի արտադրական միջավայրը քաղցկեղածին է, այդուհանդերձ, հանձնաժողովում ուռուցքաբան չի ներգրավվել և մասնագիտական հետազոտություններ չեն կատարվել:

Ելնելով արձանագրված հիվանդությունների վտանգավորությունից` բժշկական հանձնաժողովn առաջարկել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը գործարանի աշխատողներին սպասարկող բուժկետն ապահովել էլեկտրասրտագրման ապարատով, ֆիզիոթերապևտիկ սարքավորումներով, լիարժեք հատուկ պաշտպանիչ միջոցներով (արտահագուստ, ձեռնոցներ, պաշտպանիչ գլխարկների, ապահովել բաղնիքի և հանդերձարանների սանիատարահիգիենիկ բարձր որակ, վերականգնել գործարանի ճաշարանի դիետ-սննդի մատակարարումը, իրականացնել հայտնաբերված առավել ծանր հիվանդների էքսպերտիզիայի օպտիմալ կազմակերպում և աշխատողների սանառողջարանային բուժում:

«Հետքը» զննություններից 5 ամիս անց փորձեց «Վալլեքսից» տեղեկատվություն ստանալ բժշկական հանձնաժողովի ընկերության ներկայացված առաջարկությունների կատարման ընթացքի մասին:

«Բժշկական զննության արդյունքների հաշվառմամբ անվճար բուժման ուղեգրեր են հատկացվել գործարանի մետալուրգիական արտադրամասի 9, ուղեգրերի վճարի 80 տոկոս սուբսիդավորմամբ Արզնիի և Վանաձորի առողջարաններում բուժման համար 53, Վրաստանի Քոբուլեթ քաղաքում ծովափնյա հանգստի հնարավորություն է տրվել 29 աշխատողների»,- հայտնել է «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ տրամադրված տեղեկատվության` կատարվել են նաև բաղնիքի և հանդերձարանների ախտահանման աշխատանքներ, փոխվել են բժշկական ակտում գրանցված աշխատողների հակացուցված աշխատատեղերը: 

Ընկերությանը սպասարկող բուժկետին էլեկտրասրտագրման ապարատով և ֆիզոթերապևտիկ սարքավորումներով, աշխատողներին պաշտպանիչ միջոցներով (արտահագուստ, ձեռնոցներ, պաշտպանիչ գլխարկներ) ապահովելու և բանվորական ճաշարանին դիետ-սնունդ մատակարարելու խնդիրները պարզվում է` չեն լուծվել:

Մեկնաբանություններ (6)

Գարիկ
Տիկին Փարեմուզյան, ախր ֆեյսբուքում Ձեր տեղադրած մեկնաբանության մեջ խոստացաք ուղարկել բժշկական կենտրոնի փաստաթղթերը, որոնք իբրև թե պետք է հիմնավորեին հոդվածում Ձեր գրածը: Չուղարկեցիք, հետո էլ հանեցիք Ձեր մեկնաբանությունը: Ինչո՞ւ...
zohrab
i have been in alverdi nd i saw this smelter.i saw this smelter as in top prime position in alverdi yet despite making huge profits i didnt see any evidance of thissmelter making any contibutions towards improving alaverdi township.they have centre position plenty water use alaverdi roads but as for contributhing to make alaverdi a better place i think there is non coming from smelter very selfish owners greedy and not helping alaverdi at all just using its services for free.its time owners and operatore appreciate alaverdi and all it provides for the smelter i wonder did they check population as well as it is too close to town centre
Գարիկ
պարզ է, պարզ է, տիկին Փարեմուզյան, ամեն ինչ և՛ ինձ համար է պարզ, և՛ ցանկացած այլ մարդու, ով կկարդա իմ մեկնաբանություններն ու Ձեր պատասխանը: որ սենսացիաների հետևից չընկնեք ու ավելի ուշադիր աշխատեք, այս կարգի վատ վիճակներում չեք հայտնվի: ցտեսություն
Գարիկ
265-ից 246-ը հիվա՞նդ են: Էս գործարա՞ն ա թե հիվանդանոց: Հաստատ մի բան խառնել ա Լարիսան: Երևի գրած ա եղել 246 հիվանդություն, ինքը հասկացել ա 246 հիվանդ մարդ, առանց հաշվի առնելու, որ մարդիկ մի քանի հիվանդություն կարան ունենան: հաստատ իրական թիվը մի քանի անգամ քիչ կլինի: բացի դա՝ ժամանակակից «հայկական» բժշկության տեսանկյունից՝ վճարունակ և միաժամանակ առողջ մարդիկ չկան...
Գարիկ
շատ լավ է, որ արձագանքեցիք, տիկին Լարիսա: ուղարկե՛ք այս հասցեով՝ [email protected]
Գարիկ
писем нет, однако...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter