HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրեց այլևս չդիմել վրան տեղադրելու փորձերի. դա պետք է անի Վլադիմիր Գասպարյանը

Րոպեներ առաջ Ազատության հրապարակում մեկնարկած բացօթյա ասուլիսին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրեց սրտացավ քաղաքացիներին այլևս չդիմել վրան տեղադրելու քայլերի և փորձերի, քանի դեռ Վլադիմիր Գասպարյանը չի որոշել իր պաշտպանությունըապահովելու: 

«Ես չեմ ուզում վրան»,- հստակեցրեց Ր. Հովհաննիսյանը և նշեց, որ եթե գեներալ Գասպարյանը ուզենա իր անվտանգությունն ու առողջության մասին հոգալ, նա կանի դա: 

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինքը հաղթանակի վերջնական փուլը հայտարարելիս երբևէ վրանի կամ այլ տեսակի ծածկի պահանջ չի ներկայացրել, դա համապատասխան մարմինների` ոստիկանության պարտականությունն է` ապահովելու քաղաքացիների, տվյալ դեպքում իր` պայքարի մեջ գտնվող քաղաքացու անվտանգւոյթունն ու առողջությունը: Նա ողջունեց սրտացավ քաղաքացիների նախաձեռնությունը, ովքեր իր գլխի ծածկով ու առողջությամբ մտահոգված են, սակայն նշեց, որ ինքը նրանց նախաձեռնության մասին տեղյակ չի եղել: 

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել են Մարդու իրավւոնքների պաշտպանը, գրող Լևոն Խեչոյանը, Մանվել Եղիազարյանը և այլ երկրապահներ ու հրամանատարներ, ինչպես նաև կուսակցության ներկայացուցիչներ: «Մեր ամբողջ ժողովուրդը ներկայացված է այսօր այստեղ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյնը` թվարկելով տարբեր խավի և ոլորտի ներկայացուցիչներիին,- ես թույլ չեմ տալու, որ մեր հաղթանակը չտոնենք միասին»: 

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի վերջո ինչպես և ինչ որոշում է կայացնելու Րաֆֆի Հովհաննիսյանը, արդյոք առաջնորդվելու է ժողովրդի պահանջով, ասենք` գնալ Բաղրամյան 26 և կոտրել դարպասները, Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Ժողովուրդն առանց ինձ որևէ բան չի անելու, և ես առանց ժողովրդի որևէ բան չեմ անելու»: Ապրիլի 9-ին ինքը հանդես կգա ելույթով, իր առաջարկով ու իր պահանջով, կխորհրդակցի ժողովրդի հետ:

Ր. Հովհաննիսյանն ասաց, որ ասուլիսից հետո Ազատության հրապարակը «ազատ կանոնակարգի մեջ» է լինելու. երիտասարդները համերգ կտան, իսկ վաղը ասուլիս չի լինի, քանի որ ժամը 17:00-ին հանրահավաք է հրավիրված: 

Շաբաթ` ժամը 17:-ին, կլինի հավաք-համերգ` ռոկ համերգ: Մնացածի մասին կտեղեկացնեն վաղը: 

Րաֆֆի Հովհաննիսյանը ՍԴ-ի որոշման մասին ոչինչ չցանկացավ ասել, քանի դեռ ՍԴ-ն չի հրապարակել իր որոշումը, և իրենք դրան կանդրադառնան վաղվա հավաքին: Վաղվա հանրահավաքին հնարավոր է անդրադառնան նաև Երևանի վագանու ընտրություններին: 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
(Նույնիսկ պաշտոնական տվյալներով) կես մլն-ից ավել քվե ստացած Ր.Հովհաննիսյանի համար մի ծալովի,փոքր,էժան,պլաստիկ վրան չեն թողնում բացեն,որ մարդը/հացադուլավորը չմնա անձրևի տակ: Այսպիսի ՓՈՔՐԻԿ ու ԱՆՆՇԱՆ բաների վրա ՀՀ ոստիկանությունը օրենքը մինչև ՎԵՐՋԻՆ ՏԱՌԸ կիրառում է: Ինչ «ջանասիրություն» ու ոստիկանական միջոցների ԱՆՀԵԹԵԹ ՄՍԽՈՒՄ: Բայց երբ «Նաիրիտներից» տասնյակ ու ՀԱՐՅՈՒՐ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ դոլարներ են ցնդում, այդ ՆՈՒՅՆ ոստիկանությունը/ իրավապահ մարմինները ԼՈՒՌ են. չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter