HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սահմանադրական դատարանը մերժեց. անվավեր ճանաչեց միայն մեկ ընտրատեղամասի արդյունքները

Քիչ առաջ Սահմանադրական դատարանը մերժեց նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումները`ԿԸՀ-ի փետրվարի 25-ին կայացրած 61-Ա եւ 62-Ա որոշումները վիճարկելու մասին, որով ցանկանում էին անվավեր ճանաչել փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունները:

Դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի փետրվարի 25-ին կայացրած 62-Ա որոշումը, ըստ որի` նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Անվավեր ճանաչվեց միայն մեկ ընտրատեղամասի քվեարկության արդյունքները:

Ըստ ՍԴ որոշման` թիվ 17/05 ընտրատեղամասի ընտրությունների արդյունքները չեն կարող հավաստի լինել, եւ ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածի պահանջով այդ տեղամասի արդյունքները ճանաչեց անվավեր, իսկ մասնակիցների թիվը դիտարկվեց որպես անճշտություն:

Ընտրատարածքային հանձնաժողովի կողմից այդ ընտրատարածքի ընտրություններին վերաբերող բոլոր նյութերը պետք է ուղարկվեն դատախազություն:

ՍԴ դահլիճում էին գտնվում ՀՀԿ-ական պատգամավորներ Արաիկ Հովհաննիսյանը, Արտակ Դավթյանը:

Մեկնաբանություններ (2)

hasmik
Հայաստանը երկիր է առանց դատարանի, դատարանները վեր են ածվել առևտրի կենտրոնների, որտեղ առևտուր են անում առևտրական դատավորները...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչ «անակնկալ»: Ճիշտ են նկատել. ՀԻՆ(օլիգարխային) սիստեմը ՉԻ կարող համակարգը փոխել,որովհետև ՀԵՆՑ նույն ԻՆՔՆ է պրոբլեմը: Նույնը այս հին համակարգից «անկախ» այս Սահմանադրական դատարանը: Ուստի,ԲԱՐԵՎ Սահմանադրական դատարան: ՀԳ. Ինչքան դժվար/ անհնարին պիտի լինի ընտրակեղծիք ապացուցելը, երբ ընտրակեղծիք բաժանողն էլ ես դու, ընտրակեղծիք բաժանողին բռնողն էլ ես դու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter