
Դատավորը պարտականությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել. «Հիմա որոշել եմ միայն ընտանիքիս համար ապրեմ»
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ պարտականությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել: Ըստ դատավորի` լիազորությունները վայր է դրել միայն առողջական խնդիրների պատճառով, այլ դրդապատճառներ չկան:
«27 տարի այս համակարգերում աշխատել եմ, առողջությանս հետ կապված լուրջ խնդիրներ ունեմ. սրտի վիրահատություններ եմ տարել, ստենդավորվել եմ, շաքար ունեմ եւ այլն: Հիմա որոշել եմ միայն ընտանիքիս համար ապրեմ, արդեն հերիք է»,-ասաց Տիգրան Սահակյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել