HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծվում է «Բարև» ազգային հիմնադրամ

«Ժառանգության» ներկայացուցիչները ՀՀ տարբեր քաղաքացիներից տարբեր առաջարկություններ են ստանում` որևէ կերպ շարժմանն աջակցելու բովանդակությամբ: Այդ առաջարկներից մեկի հաստատման մասին այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հրապարակեց «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը: Սկսված շարժումը այսուհետև կունենա անվանում և կարգավիճակ. «Բարև» ազգային հիմնադրամ: 

Հանրահավաքում այսօր ելույթ ունեցավ նաև «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը: Նա հայտարարեց, որ Հայաստանում կեղծված է սնունդը, կեղծված են նաև ընտրությունները: 

Լոռվա մարզի նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանն էլ նշեց, որ Սերժ Սարգսյանի մասին ասված այն խոսքերը, որ նա ընտրություններում չի պարտվել, ճիշտ է, քանի որ «նա ոչ թե պարտվել է, այլ տապալվել է»: «Առաջ Հայաստան» կարգախոսը, ըստ Վ. Խաչատրյանի, իսկապես իրականություն է դարձել, քանի որ, եթե համեմատվի ՀՀԿ-ական պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրեն այն ժամանակ և հիմա, ապա ակնհայտ «առաջընթաց» կա, քանի որ նրանց եկամուտներն աճել են: Հիմա էլ «Ապահով Հայաստան» են ուզում կառուցել, որովհետև իրենք արդեն ապահովվել են, հիմա էլ ուզում են Հայաստանն ապահովել: 

Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն էլ նշեց, որ եկել է Ազատության հրապարակ` իր խախտված իրավունքը պաշտպանելու համար` ունենալ օրինական իշխանություն: Վերջինս խոստովանեց, որ չնայած ինքը Անդրիաս Ղուկասյանի օգտին է քվեարկել, բայց ինքը ժողովրդի մասնիկն է: Եվ ժողովուրդն ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին: 

Ազատության հրապարակում շարունակվում են ելույթները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter