HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարեւի խորհուրդը

Մի սփյուռքահայի մտորումներից 

Բարեւ, այսինքն՝ բարին, բարություն, Աստծու բարին, ահա շատ քրիստոնեական ողջույնի ձեեւ, որը հավանաբար վերցված է Shalom բառից, այսինքն՝ սալամ, այսինքն՝ խաղաղություն եւ բարին, որը գալիս է Տիրոջից եւ բոլոր քրիստոնյա ժողովուրդների մոտ ունի նույն իմաստն ու մեկնաբանությունը, ինչպես guten Tag, bones dias, կամ՝ добрый день, добрый вечер եւ այլն:

Ուրեմն՝ բարեւ

Սովետական կարգերը մերժում էին բոլոր քրիստոնեական ձեւերը եւ ծեսերը ու դրանց հետ կապված արտահայտությունները, այդ թվում նաեւ Աստծուց մեզ գալիք ԲԱՐԻՆ (դրա համար էլ այս երկրից բացակայում է ԲԱՐԻՆ), ուստի որպես այլընտրանք շրջանառեցին հեթանոսական շրջանից փոխառնված «ողջույն» արտահայտությունը: «Ողջույնը» չեզոք է, ընդհանուր, մի տեսակ հասարակ եւ ամենակարեւորը՝ կարծես թե շեշտում է աթեիստական տրամադրությունը. «Պարտիան ողջունում է բանվոր դասակարգի ակտիվին եւ ավանգարդին, ուռռա՜»: ԲԱՐԻ ԼՈՒՅՍԸ, սակայն չէին կարող փոխարինել, ասենք, ողջույն լույս-ով, կամ բարի գիշերը, ողջույն գիշեր-ով, դրա համար էլ գոնե լույսի եւ գիշերվա մեջ մի քիչ բարություն մնաց:

Ուրեմն՝ ԲԱՐԻ օր, իսկ հիմա անդրադառնամ բուն նյութին. Ազատության հրապարակում ընթացող «բարու-արշավին»: Րաֆֆին, որպես ոչ «սավետսկի նառոդ» «բարին» կրկին դարձրեց ընկալելի, հանրամատչելի, ըմբռնելի, ապրելի, գործածելի: Սակայն մի բան, որը նկատել եմ հայաստանցիների մոտ՝ «հանկարծ նրան հաջողվի ու իսկապես իշխանափոխություն լինի, բա հետո, էն էլ մի ախպար, Վազգենին չհաջողվեց, Լեւոնը, էդ տիտանը, էդ ստրատեգիչսկի մտավորականը ձախողեց, պայքար-պայքար մինչեւ վերջ», կամ էլ՝ «բա որ հանկարծ նրան հաջողվի ու մենք էլ ինչից գանգատվենք ու տրտնջանք», կամ՝ «հանկարծ Ռաֆֆին դառնա թագավոր ու քանդի ամեն ինչ, էլ ի՞նչ ախպերություն, կաշառք, աշխատանքի տեղավորում, հողամասի հատկացում, պաշտոն ստանալ»: Կամ էլ, սա արդեն ամենատմարդին է, «անենք ամեն ինչ, որ չհաջողի, որ ասենք՝ տեսա՞ր, ա՛յ Րաֆֆի, դու որ մեծ-մեծ խոսում էիր ու դուխ էիր առել, տեսա՞ր, է՞դ էր քո դուխը, է՞դ էր քո հեղափոխությունը»:

Այս ամենը կգտնես այս երկրի՝ ՀՀ-ի, այսպես կոչված մտավորականների գլուխներում, լինեն դրանք իշխանամետ թե՞ ընդիմադիր, blog-ներում ու թերթերում կհանդիպես տարատեսակ ցինկ մեկնաբանությունների ու հեգնանքների: Դրա համար էլ բոլորը խուսափում են հստակ կողմնորոշվելուց ու Ազատության հրապարակում ընթացող այս պրոցեսին մասնակցելուց, լինեն դրանք անհատներ, մտավորականներ, գրոց-բրոց մարդիկ թե լրատվամիջոցներ:

Բոլորն անհանգստացած են ու միաժամանակ անտարբեր: Անհանգստացած են քանզի հաջողվելու դեպքում իրենք դուրս են մնում պրոցեսներից ու որոշումների կայացմանը մասնակցելուց ու ընդհանրապես ոչ ոք չի հարցնում իրենց «այդքան կարեւոր» կարծիքը: Անտարբեր են, քանզի հակառակ դեպքում պիտի որ «գույն» ընդունեն, դիրքորոշում ցուցաբերեն, կարծիք դրասեւորեն, կողմնակալ լինեն, իրենց մեջ մերժեն չարակամությունը, նախանձը, մերձավորի հանդեպ չկամությունը ու նրա անհաջողությունից առաջացած ստորաբարո ուրախությունն եւ հրճվանքը: Այսինքն՝ լինեն բարի, ցանկանան բարին, մտածեն բարի:

Զրադաշտության  հավատամքն ունի երեք սկզբունք՝ բարի խոսք, բարի արարք, բարի միտք, իսկ բարին դա շատ դժվար բան է, շատ, հավատացեք: Քանի դեռ հայաստացիների միջից չի վերացել սովետական ժամանակներից եկած ու հոգիներում խորը արմատներ գցած չարությունը ու բուն դրել բարին, ԱՍՏԾՈՒ ԲԱՐԻՆ, այնքան ժամանակ ձեզ կիշխեն չարերը:

Այսպես ուրեմն՝ բարին լինի մեզ հետ

բարին գա վաղը, մյուս օրը...

Գարուն Նահապետյան

Մեկնաբանություններ (2)

Ed
Barev. 1. Barev@ yeghel e shalomits u salamits arajh. Ayn orerin der semetakan Sutu yev Ahlame tseghakhber@ chein bardzardzel depi hyusis, ---isk Haykakan lernashkharhum arden Arevi u Ararchutyan mshakuyt er dzevavorel. 2 Yete Khorhdayin kaysrutyun@ merjum er qristoneakan tsesern u artahaytutyunner@, der chi nshanakum vor het khohrdayin jamanaknerum jshmartutyun@ petq e khekhaturvi. Inch@ vor hakykakan e, mi pordzi veragres urishnerin.
ARPINE AVETYAN
MENG SHAT DROSHAKNER NAEV PETQ E UNENANQ MER DZERQERUM ARIT CHTALOV SERJAKANERIN , VOR CH DITVELOV IRENDZ KOXMITS VORPES MI XUMB MARDIQ ,AYL VOR DITVI PAHANJATER ENQ EV MER PAHANJ TANELU ENQ MINCHEV VERCH SIRELI HAYRENAGITSNER........

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter