HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Պարզվում է, որ բոլորս Արզաքանցյանի ծառաներն ենք

Երբ «Հետքը» հրապարակեց Ֆրանսիայում ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ունեցվածքի, բիզնեսի եւ նրա կողմից այդ ամենը չհայտարարագրելու մասին հոդված, նախ նա ասաց, որ հերքելու է, և մեր գրածների համար պատասխան ենք տալու: Հերքում չի եղել առայսօր, եւ, կարծում եմ, հերքելու բան չկա պարզապես:

Պատգամավորի շրջապատի մարդիկ, կամ նրա դրդմամբ, կամ էլ սեփական նախաձեռնությամբ, զանազան նամակներ են գրում, որոնցով սպառնում են, վիրավորում «Հետքի» լրագրողներին եւ հոդվածի հեղինակներին:

Սովորաբար նման մեկնաբանությունները կամ նամակները ուղղակի ջնջում ենք: Այս անգամ, քանի որ դրանք բազմաթիվ էին և շարունակական, որոշեցինք պարզել, թե ովքեր են դրանց հեղինակները:

Գագիկ Հայրապետյանը հոդվածի մեկնաբանության դաշտում գրել էր. «Ինչ գործ ունեք մեր քյավառցուց, դուք ճանաչո՞ւմ եք, թե ինքը ինչ թագավոր մարդ ա, որ տենց բան եք գրում: Դուք ճիճու եք նրա համար, դե կարաք կանգնեք դիմացը խոսացեք: Թե՞ պարապ եք մնացել, այսինքն` նախանձությունը խոսում է ձեր մեջ, կամպյուտուրի դեմները դուխներդ 1000 է: Ինքնա սխալ, որ շատ բարի մարդ ա ու ձեզ չի պատժում, բոլորիտ շատ վատ ձեւերով, ոնց որ բոլորն են անում, դրա համար էլ շատ չեն գրում ուրիշների մասին ու վախում են խոսան: Բայց համոզված եմ, որ իրա ազգի մեջ կգտնվեն շատ մարդիկ, որ սաղիտ պատժելու են»:

Եվ ահա սույն Գագիկ Հայրապետյանը արդեն իմ անձնական հասցեին է գրել. «Էդիկ հաստատ Թագավորա (խոսքը Արզաքանցյանի մասին է) ու դու էլ Արզաքանցյանի ծառան ես, ձեզ բոլորտ հավաքեք ոտերդ ու ձերքերդ ջարդել կտամ, հանկարծ Արզաքանցյանների անունի հետ չխաղաք»: Ես Գագիկ Հայրապետյանին միանգամից պատասխանեցի` առաջարկելով հանդիպել: Այս անգամ Գագիկ Հայրապետյանը այսպես պատասխանեց. «Որ շարունակեք գրել ոչ թե կհանդիպենք այլ կգտնենք քեզ ու շատերին ու վատ կպատժենք. էլ չենք գրելու ձեզ, էս զգուշացումա»:

Նման բովադակությամբ մեկնաբանություններ էր գրում Արզաքանցյանի համակիրներից մեկ ուրիշը` step անունով: Բավականին ժամանակ պահանջվեց` պարզելու step-ի ինքնությունը: Նա իր մեկնաբանությունները թողնելիս տարբեր հասցեներ էր գրում. դրանք հիմնականում գոյություն չունեցող հասցեներ են: Եվ ահա դրանցից մեկով գրած մեր նամակին արձագանք եղավ:

Պարզվում է` step-ը Գավառում ծնված Կարեն Սարգսյանն է: Նրա հեռախոսահամարն էլ հայտնի դարձավ, նա զբաղվում է մեքենաների առքուվաճառքով: Էլեկտրոնային հասցեով «Ֆեյսբուքում» գտանք նաեւ նրա լուսանկարները:

Նրան նույնպես առաջարկեցի հանդիպել, ասաց` եկեք Աբովյան: Բնականաբար գրեցի, որ նշի հանդիպման վայրի մասին: Դրան Կարեն Սարգսյանը [email protected]ից էլեկտրոնային հասցեից պատասխանեց. «...դու հանգիստ նստի, կարեւորը քեզ արդեն գտել են, էս մայլին էլ մի գրի, համբերի ամեն ինչ լավ կլինի, ով որ գրելա, իրա հետ էլ կհանդիպես արխային, իրա հարցերին էլ կպատասխանես, էս իմ մեյլն է, հիմա արդեն պասվորդը փոխվելա, մենակ ես դոստուպ ունեմ, նենց որ դու մի գրի ինձ, ով որ պետք է, իհարկե դու էլ իրան ես պետք, քեզ կհանդիպի»:

«Հետքի» հետ աշխատող իրավաբաններն ասում են, որ սպառնալիքների մասին պետք է անպայման տեղեկացնել իրավապահ մարմիններին: Եվ այս հրապարակումը նաեւ նրանց համար է:

Մեկնաբանություններ (23)

GEVORG
Karox en asel te chi havatum ays u ayn xosqerin ,vor@ biznes@ arajinn e ashxarhum tsaxki u ashxatacnenq mer gortserin...
Bek
22)Varaz-in...Na hastat chi karox zoxovrdic gumar goxanal,shat hasarak mi xndir karox eq lucel?????Na uni konyaki gorcaranner ev vosku hanqer!!ashxatecnum e u artahanum art erkrner u fsyo,de aseq ind inche goxanum???axr daze hayastan voshmi ban chi caxum hamarya ira konyakic....Yerkir.am @ grel er vor na partk e gyuxacinnerin, baic News.am grel er vor minchev xaxox vercnel@ gyuxacinner@ Arzakantsyani gorcaran@ storagrel ein pastatuxt vor Arzakantsyan@ petke paki gumar@ minchev April,isk Yerkir.am Martin grel er vor na partke...u 1 amis ushacumov Na pakel er bolor [email protected] partkeri masin e xosk ay tigranchik...de @tkan hetaqrqrvum es mti news.am u slaq.am u sax karda.... eli hesa voshmi ban chen dabavit anelu es lratvamijoc@,inch@ iranc dur@ chi galis chen dnum!!!!
Bek
220Varaz-in....Varaz qo het lriv hamamit em...Hamozvac em vor bolor patgamavornner@ et mandat@ uzum en ANDERNMXELIUTYAN hamar u hangist karox em pchacnel u avirel mer [email protected]@ nuinisk chen avartel stic texekutyunner en tpel ..baic mi baic ka., irank karoxa qichen galis azgayin zoxov,baic gorc anum en hastat hamozvac em..havatacek vor et deputat oligarxneri poxerova hayastanum shat ban poxvum, chisht asac caxkecnum en...es lriv hamozvac em...dez tvuma mer naxagah@ inchvor mi ban vor anuma ira uzerova anum?? VOCH bolor@ et Oligarx patgamavornnern en anoxner@, na uxaaki tesnume problem@ u asum e nranc@ katarel.....
Bek
Menk mer Hayastanum Tagavor chunenk u voshmek chi karox inch vor meki Tagavor@ lini,bolors piti havasar linenk. (21.tigran-in) du oves vor im het ed devov xosas??,anuns Beka erevi duel tigranchikn es ha der lratvamijocnneri???ira vapshe motikic chem chanchum,baic iran Motik mardkancnem chanchum u lav gitem te inchkan ognutyunnera arel u anum....u lav gitem vor partk chuni affical tpel en mi qani norutyunnerov,baci hetq.am-ic iharke u yerkir.am ic iharke....@tkan hetaqrqqruma qez gna Qyavar qez hat hat kpanen te inchera arel bolorin ognelu hamar,ete hetaqrqir chi urems vapshe qitt mi mcra urish texer vortex chi kareli...
Tigran
Bek-in Inchqan haskaca du el tagavor tigrani bekeric es: isk es slaqy chgites inchu e sa grel: Votegh e baregorcutyun arel, gyughacineri poghery der minchev hima chi tvel: gan ev harcru inqd gyughapetin: Inch baregorcutyun e arel, karogh es ed qo estegh drac nyutic asel mi erku ban, erevum e teghyak es amen inchic qani vor anund el ches grum, uremn shat mot es ir het:
Bek
Կատարել է 23 մլն դոլարի բարեգործություն Համամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատագամավոր Տիգրան Արզաքանցյանը ներկայացնում է թիվ 22 ընտրատարածքը, ինչը ոչ մեկի համար գաղտնիք չէ: Սակայն հատկանշականն այն է, որ որոշ լրատվամիջոցներ ակտիվ արշավ են սկսել Տիգրան Արզաքանցյանի դեմ' մոռանալով նյութում նշել ամենաէականը: Բանն այն է, որ ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը շուրջ 23 մլն դոլարի բարեգործություն է կատարել, որի մասին նույն լրատվամիջոցները լռում են: 23-24 տարեկանում հեռանալով հայրենիքից' նա կարողացել է զբաղվել բիզնեսով, սակայն ստացած հասույթը ոչ թե թողել է դրսում, այլ ներդրել է Հայաստանում: Նրա ծննդավայր Գավառում բոլորն են ճանաչում Տիգրան Արզաքանցյանին, սակայն ոչ միայն որպես իրենց կողմից ընտրված պատգամավոր, այլև բարերար: Գավառում շատերն են հիշում տներից մեկի հրդեհը, որի արդյունքում տանտիրուհին մահացել էր, իսկ կոմայի մեջ հայտնված երկու երեխաներին Տիգրան Արզաքանցյանի միջոցներով 5 ամիս պահել են հիվանդանոցում, իսկ երբ զավակները կազդուրվել են'Տիգրան Արզաքանցյանից ստացել են իրենց տունը' վերանորոգված: Նրա 23 մլն դոլար ընդհանուր արժողությամբ բարեգործությունների շարքին է դասվում նաև Գավառում որոշ փողոցների ասֆալտապատումը: Իսկ վերջերս «Դե ֆակտո» ամսագիրը հարցում էր կատարել Գավառում և Տիգրան Արզաքանցյանի հասցեին բավական դրական կարծիքներ էին հնչել: Ըստ Slaq.am-ի տեղեկությունների' նա այսօր ևս բիզնես-ներդրում է կատարում Հայաստանում, դա այն դեպքում, երբ շատերը լքում են Հայաստանը: Ի դեպ, խոսակցություններ են շրջանառվում, որ նա վիլլա է գնել Փարիզում, իսկ պատգամավորն անձամբ հերքել է այդ տեղեկությունները: Պետք է նկատել, որ եթե անգամ Տիգրան Արզաքանցյանը վիլլա ունենա Փարիզում' այն Հայաստանի բնակչի փողերով գնած չի լինի, քանի որ Հայաստանը վերոնշյալ պատգամավորի համար դիտարկվում է հիմնականում որպես ներդրումների և բարեգործությունների դաշտ: Իսկ լրատվամիջոցներն առավել նպատակահարմար պետք է համարեն հետաքրքրվել այն իշխանավորների ունեցվածքներով, ովքեր զբաղեցնելով բարձր պաշտոններ' կարճ ժամանակահատվածում հարստանում են ոչ թե դրսում ծավալած բիզնեսի, այլ ժողովրդի միջոցների հաշվին: Slaq.am - Լրատվական աղբյուր
Bek
http://www.slaq.am/arm/news/34849/Կատարել_է_23_մլն_դոլարի_բարեգործություն.html.....................USHADIR KARDACEK,AMEN BAR U KHASKANAK HARGELI TIGRAN...ESEL HO ZOXOVRDIC EN HARCUM AREL U GREL VOCHTE LRAGRONNERIC, VORTEV HA,OZVAC EM KEZIC SHAT@ STEX KOMMENTNER LRAGROXNNERN EN TOXNUM,.......
Tigran
Ev ed votegh e ed baregorcutyuny arel, na tarinerov gtyghacineri ashkhatavarcery cher talis, baregorcutyun inchpes e arel, aevli lav chani baregorcutyun , togh mardkanc ashkhatavarcy ani: 23 mln baregorcutyun duq ahavatum eq drana, ed inch e arel, togh de asi:
Bek
inchkan KEXTEK duk..dez em grum ay lratvamijoc....(http://www.slaq.am/arm/news/34849/Կատարել_է_23_մլն_դոլարի_բարեգործություն.html) de kardacek sa,ba inchi SRA MASIN es chek grum vapshe??? INCHIYA SLAQ.AM GRUM??? U INCHI MINCEV ET,IM KOMMENTNER@ CHEK AVELACNUM??ESEL KARAK CHABELACNEK KAREVOR@ DUK KARDACIK!!!QANI TEX ES SILKEN GREL EM( http://www.slaq.am/arm/news/34849/Կատարել_է_23_մլն_դոլարի_բարեգործություն.html) MENAK MI TEX EIK DABAVIT AREL!!AMOTA HETOEL ARDARUTYUNIC EK XOSUM??INCH@ DEZ DUR CHI GALIS CHEK TOXARKUM...DE DUK GREG,INCHI CHEK GRUM VOR BAREGORCUTYUNNERA ANUM???CHISHTA KNEREK, DEZ KICH POXER CHE TVEL ES ANGAM TIGRAN@???APSOS VOR ZOXOVURD@ MINCHEV HIMA CHI HASKACEL VOR CAXU ABRANK EK111!!!!ES KARAK CHTOXARKEK KAREVOR@ DUK KARDACIK!!!AYSINKN DUK INDANIC LAV GITEK TE DUK OVEK!!
Varaz Syuni (Amsterdam)
Արորդի - Isk gitek nmanatip mijotsner kendanineri (asenk shneri, yev ayln)hardzakman zhamanak ogtagortselu hamar- ARATS kendanun MNAYUN vnas(vatsk) hastsnelu.......................... Ինչ վերաբերում է «Ղարաբաղյան կլանին». Hamenayn deps GLXAVOR ATAMANNERY der nuyn clanits en, voronk der TELEROV hskum en glxavor der xaxatsox TIKNIKNERIN.
Արորդի
Varaz Syuni -Ձեր հիշատակած 'pepper-spray'-ը միաժամանակ ունի և էլեկտրաշոկի, և գազային ատրճանակի թերությունները. էլեկտրաշոկի պես պահանջում է կարճ, գործնականում կոնտակտային հեռավորություն, և գազային ատրճանակի պես գործադրումը նաև գործադրողին կվնասի փոքրիկ սենյակի կամ վերելակի պարագայում:..... Ինչ վերաբերում է «Ղարաբաղյան կլանին», ապա այդ տերմինը ժամանակին արհեստականորեն ստեղծվել է ոչ մաքուր քաղաքական նպատակներով: Էլ ի՞նչ «ղարաբաղյան կլան», եթե Երևանի յուղոտ պատառները մոնոպոլիզացրած ֆեոդալների մեջ արցախցիները փոքրամասնություն են, և ցանկացած մարզից էլ մարդիկ կան:
Varaz Syuni (Amsterdam)
Yndhanrapes, Hayastanum journalistnery PITI sksen ashxatel nayev TAKNVATS CAMERA-nerov. Aystex shat hantsagortsutiunner/xaxtumner en batsahaytvum ays metodov.
Varaz Syuni (Amsterdam)
Արորդի - nayev 'pepper-spray'................A. - Ayskan zhamanak parz chi? Ayspes kochvats 'Yerevantsineri Tagavorn' el KARABAXI CLANN e (xosky sovorakan Karabaxtsi mardkants masin che iharke-irenk el ayd NUYN clani zohern en- inch vor tex).
Արորդի
Բոլոր դեպքերում ինքնապաշտպանության միջոց պահի մոտդ: Նախընտրելի ա կամ էլեկտրաշոկը, կամ գազային ատրճանակը: Երկուսն էլ ունեն առավելություններ ու թերություններ: Էլեկտրաշոկը շատ արդյունավետ ա, միայն կարողանաս հակառակորդի հետ անմիջական կոնտակտ ապահովես: Գազային ատրճանակը շատ արդյունավետ ա մեծ տարածքում, բայց, օրինակ, սենյակում կամ առավելևս ևս վերելակում կազդի նաև գործադրողի վրա: Բացի այդ, կարող է չազդել հարբած մարդու վրա: Պնևմատիկ ատրճանակներն անիմաստ են. եթե չդիպար քունքին, քներակին, ծնկին կամ այլ շատ զգայուն տեղերին, ընդամենը կդաղի ու հակառակորդին չի վնասազերծի: Իրավապահներին էլ դիմիր, չնայած դրանց օգգ-ն շատ ցածր ա ու սովորաբար լրագրողների դեմ հանցագործությունները պարտակում են, այլ ոչ թե բացահայտում: Բայց կարևորը` IP-ներով գտել ես, ովքեր են:
A.
Arzakandzyan@ gavarzineri tagavorna,Tsarukyan@ abovyanzineri tagavorna,bolor shjanner@ tagavor unen bazi Erevaniz,xexch Erevan,tesnes Erevani tagavorn ova,ba erevanzinerin ov piti tev u tikunk lini?ba Erevanziner@ umov uraxanan???
Varaz Syuni (Amsterdam)
Տիգրան Արզաքանցյանը yev nmannery MIAYN symptom en. HIVANDUTIUNN ayn e, vor aysor Hayastani 'Azgayin Zhoxovy' CHI nerkayatsnum AZGI shahery.
Varaz Syuni (Amsterdam)
Im kartsikn el ayn e, vor սպառնալիքների մասին պետք է անպայման տեղեկացնել իրավապահ մարմիններին yev HETEVEL yntatskin............Sa MISHT el azdum e/effectif e- yev իրավապահ մարմինների, yev SPARNATSOXNERI vra...........Isk journalistnery, YNDHANRAPES, piti linen ZGON....................Hayastanum mardik PITI hankakan vor CHKA VERADARTS HET, aysinkn, BRNUTIAMB u VAXETSNELOV (aylevs) CHEK KAROX PAKEL berannner. Dra EPOPEAN antsel e.....Ete NUYNISK mi beran pakek, BAZUM myusnery CHEK karox.
petros
արդեն 7 հատ մեկնաբանություն կա , բայց ետ նազիր-վեզիրները բան չեն գրում, ուրեմն զգացել են առնետները մոտալուտ վտանգը: որ ճիշտն ասեմ երկրագդի վրա չեմ տեսել մի ազգ, պետություն, որ տականք չունենա, դրանք ել մերն են, ինչ անենք??? խոմ չենք սպանի?
555
Արզաքանցըանը երբևէ մտածել է, թե ինչպես է Գավառը մարդաթափվում եվ այդ մարդկանցից մեկն էլ ինքն է:
rahageets
The KING? Are we talking about Elvis or Arzakantsyan? Long Live the King!!!
haykUS
See, this is the problem in Armenia. Journalists doing their work and constantly get threats from oligarchs and politicians. If out government wants to prove that they are more or less democratic they have to prosecute guys like Arzakanyan, why he has so much money and power? Where is his wealth come from, how he owned his brandy factory? Nobody in government asks those questions. If we want to compete with Azeris we must seriously crack down on corruptions, monopoly, oligarchs and people like Arzakanyan. Great job Hetq, I am sure you guys will get highest support from the followers in Armenia and outside.
W. Wallace
Հովնան, ես անկեղծ զարմանում են նման նաիվությանը... հանրապետության իրավապահ մարմինները կատարված դեպքերին փայլուն արձագանքում են, մնումա սպառնալիքներին անցնեն հիմա... ինչքան էլ դժվար լինի, կարծում եմ ավելի պատշաճ եւ ամենակարեւօրը օրինական կլինի վիրավորանքների զերծ մ նալը, եւ ցանկացած մեղադրանք հիմնել փաստերի վրա, օրինակ ես հստակ կարող եմ փաստեր բերել եւ հիմնավորել, որ իրավապահները ըստ իս պատշաճ չեն գործել
W.Wallace
Իրավաբանները իհարկե անհրաժեշտ են, բայց կարծում եմ ճիշտ կլինի նաեւ լավ թիկնապահներ ունենալ...այլապես, եթե Աստված ոչ անի, ինչ-որ դեպք պատահի, հետո Եվրադատարանի 4000 եվրոն դժվար պետք գա...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter