HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ նախագահն ամեն ինչ շփոթում էր. «Միացրեք Արայիկ Բադեյանի հեռախոսը, էհ, կներեք` խոսափողը»

Ազգային ժողովի այսօրվա նիստը սկսվեց բավականին լարված: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ցանկանում էր ընթերցել «Գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին» վերնագրով մի տեքստ: Մոտ կես րոպե հայտարարությունը լսելուց հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պահանջեց անջատել Զարուհի Փոստանջյանի խոսափողը, քանի որ ներկայացվածը օրակարգի հետ կապ չունի:

Զարուհի Փոստանջյանը փորձեց հնարավոր բոլոր ճանապարհները հայտարարությունն ընթերցելու համար, սակայն անընդհատ նրա խոսափողն անջատում էին: Նա սկսեց իր հայտարարությունը բարձր կարդալ, նույն պահին էլ ԱԺ նախագահն էր ներկայացնում օրակարգը եւ հարցերը դնում քվեարկության:

Վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը:

«Միացրեք Արայիկ Բադեյանի հեռախոսը, էհ, կներեք` խոսափողը»,-շփոթվեց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը, նախ պատգամավորի անունը շփոթեց` Մանվելը խառնելով Արայիկի հետ, հետո էլ խոսափողը` հեռախոսի հետ:

Իսկ Մանվել Բադեյանը պահանջում էր բնականոն աշխատանք: «Պարոն նախագահ, խնդրում եմ օգտագործել Ձեզ ընձեռված հնարավորությունները, որը ձեզ Ազգային ժողովն է տվել՝ ապահովել մեր բնականոն աշխատանքը եւ դուրս բելեր ելույթ ունեցողին դահլիճից: Դա ձեր պարտականությունն է: Եթե նրան դուրս չբերեք, ես դուրս կգամ»,-ասաց պատգամավորը:

«Տիկին Փոստանջյան, ձեզ խնդրում եմ հնարավորություն տվեք մեր աշխատանքները շարունակենք»,-դիմելով Զարուհի Փոստանջյանին՝ ասաց ԱԺ նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter