HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում այլընտրանքային կրթական ծրագրերի մեծ փորձ կա

ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որտեղ նրան ներկայացվել են կրթօջախում իրականացվող մեդիակրթության շրջանակում մեկնարկած նոր հեղինակային նախագծերը: Նախարարը մասնակցել է մեդիակրթության բաց դասին, որի ընթացքում կրթահամալիրի սովորողները ներկայացրել են իրենց անհատական ստեղծագործությունները:
Նախարարը, անդրադառնալով նախաձեռնությանը, նշել է, որ ՀՀ ԿԳՆ-ն հանրակրթության ոլորտում խրախուսում է հեղինակային, այլընտրանքային-փորձարարական, նորարարական ու ստեղծագործական մոտեցումները: ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կուտակվել է այլընտրանքային կրթական ծրագրի իրականացման մեծ փորձ: Նախարարության կողմից այդ փորձի ուսումնասիրություն է նախաձեռնվել, որից հետո այն հատվածաբար կամ ամբողջական կարող է տարածվել նաև այլ դպրոցներում: Կան ուղղություններ, որոնց արդյունքները գովելի են և այդ մոտեցումները կարող են տարածվել հանրապետության այլ դպրոցներում»,-նշել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ ԿԳՆ-ում կստեղծվի մասնագիտական խումբ, որը, հաշվի առնելով առաջատար դպրոցների փորձը, հանդես կգան հանրակրթության ոլորտի զարգացման օրակարգով:
Նախարարի խոսքով՝ նորարարական մոտեցումնեըը թույլ են տալիս ոչ միայն մեդիա կրթություն ապահովել, այլև նպաստել, որ սովորողը ձևավորվի որպես ազատ քաղաքացի՝ դառնալով ոչ միայն տեղեկատվական ռեսուրսների սպառող, այլև ստեղծող և տարածող:  Նախարարն ընդգծել է, որ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս, որ ՀՀ դպրոցներում իրականացվեն նաև այլընտրանքային, հեղինակային և միջազգային կրթական ծրագրեր, սակայն ոչ բոլոր դպրոցներն են համարձակություն դրսևորում հանդես գալու համապատասխան նախաձեռնությամբ:
«Արդեն երեք տարի է, որ դպրոցներն ունեն ազատություն՝ ապահովելով դպրոցական ծրագրի  պարտադիր բաղադրիչը, ներդնել նոր ծրագրեր, սակայն խիզախություն դրսևորելու համարձակություն ոչ բոլորն են ցուցաբերում և հիմնականում սահմանափակվում են կրթական բաղադրիչի պետական նվազագույն պահանջով»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ «Շախմատ» առարկայի դասավանդումը հեղինակային կրթական ծրագրի հաջողված փորձ է, որը կարելի է ներկայացնել միջազգային ասպարեզում:

ՀՀ ԿԳ նախարարը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ծանոթացել է կրթական գործընթացին, ներկա է գտնվել նաև քանի այլ դասերի և տեղեկացել կրթօջախում նախատեսվող ուսումնական նախագծերի մասին: Նախարարի այցն ավարտվել է կրթահամալիրի Տ. Հայրապետյանի անվան գրադարանում կազմակերպված բրիֆինգով, որի ընթացքում Ա. Աշոտյանը պատասխանել է  լրագրող-աշակերտների հարցերին: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter