HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեղուտի, Շնողի և «Թեղուտ» ՓԲԸ-ի միջև նոր խնդիր է ծագել

Լոռու մարզի Շնող համայնքի վարչական տարածքում գտնվող 259,155 հա անտառային հողերը 2008թ.-ին ՀՀ Լոռու մարզպետի և «Թեղուտ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն` վարձակալության և կառուցապատման նպատակով տրվել են «Թեղուտ» ՓԲԸ-ին, որի դիմաց անցած 4 տարիներին ընկերությունը Շնողի համայնքային բյուջեին վճարել է տարեկան 11մլն դրամ հողի վարձավճար:

Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը 2012թ.-ի սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրությունների քարոզչության վերջին օրերին` 30.08.2012թ.-ին  իր թիվ 39 գրությամբ խնդրել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին մարզպետարանի համապատասխան մասնագետների միջոցով ուսումնասիրել Թեղուտ և Շնող գյուղերի սահմանային նկարագիրը` կապված «Թեղուտ» ՓԲԸ-ի օգտագործմանը տրամադրված 259.155 հա հողամասերը համայնքերի վարչական տարածքներում ընդգրկելու հետ: Մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի կողմից 7 օրվա ընթացքում ուսումնասիրվել է խնդիրը, որից հետո մարզպետ Արթուր Նալբանդյանը ՏԻՄ ընտրություններից 2 օր առաջ`2012թ.-ի սեպտեմբերի 7-ին 4908-ի-12 գրությամբ Հարություն Մելիքսեթյանին, Շնողի գյուղապետ Հայկազ Քոչինյանին և «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր վարչության նախագահ Վալերի Մեջլումյանին տեղեկացրել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ին վարձակալության և կառուցսպատման իրավունքով 2008թ.-ին տրամադրված 259.155 հա հողամասերից 133,8129 հա-ն ընդգրկված է Թեղուտ համայնքի, իսկ 125.3421 հա–ն` Շնող համայնքի վարչական տարածքներում:

Վալերի Մեջլումյանը, տեղյակ լինելով, որ Թեղուտի և Շնողի գյուղապետերը սեպտեմբերի 9-ի ընտրություններով չեն ստացել իրենց համայնքների բնակիչների վստահությունը և չեն ընտրվել գյուղապետ, մեծ շտապողականությամբ Հարություն Մելիքսեթյանի և Հայկազ Քոչինյանի հետ 2012թ.-ի հոկտեմբերի 15-ին, հիմք ընդունելով Լոռու մարզպետի գրությունը, ստորագրել է նոր համաձայնագիր, ըստ որի` Շնողի վարչական տարածքում գտնվող 259,155 հա հողամասերի վերաբաշխման արդյունքների հիման վրա «Թեղուտ» ՓԲԸ-ն պարտավորվել է պայմանագրով նախատեսված 259,155 հա հողերի վարձավճարները վճարել համամասնորեն, ըստ համայնքերի `133,8129 հա հողամասի համար վճարել Թեղուտ համայնքի բյուջե, իսկ 125,3421 հա –ի համար վճարել Շնողի համայնքի բյուջե: Համաձայնագրի տակ Հայկազ Քոչինյանը ստորագրել է առանց Շնողի ավագանուն, բնակչությանը և նորընտիր գյուղապետին տեղեկացնելու:

Նոր համաձայնագրով «Թեղուտ» ՓԲԸ-ն Շնողի համայնքապետարանից  պահանջել է իր վճարած վերջին 4 տարիների 44 մլն դրամ հողի վարձավճարները փոխհատուցել Թեղուտի համայնքապետարանին:

Շնողի համայնքի 2013թ.-ի տարեկան բյուջեն նախատեսվել է 60 մլն դրամ: Կնքված համաձայնագրով շնողնեցիների և նորընտիր գյողապետ Հովիկ Սահակյանի առջև նոր դժվարություններ են ծառացել: Վերջինս համաձայնագրի մասին տեղեկացել է Շնողի գյուղապետարանի հաշվապահ Սվետլանա Ջավախյանից. «Հաշվապահն ինձ տեղեկացրեց, որ համայնքի բյուջեի եկամուտների ապահովման գործում խնդիր է առաջացրել «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից 2012թ.-ի 11մլն դրամ հողի վարձակաության վարձավճարները չվճարելու պատճառով, որից հետո ես տեղեկացա համաձայնագրին»,- ասում է Հովիկ Սահակյանը:

Խորհրդային տարիներին շուրջ 10 տարի Շնողի սովխոզի տնօրեն, Թումանյանի անտառտնտեսության պետ ու Թումանյանի շրջխորհրդի նախագահ, իսկ մինչ գյուղապետ ընտրվելը «Հայանտառի» անտառների և անտառային հողերի օգտագործման բաժնի պետ աշխատած գյուղապետն ասում է, որ  նոր համաձայնագրով Թեղուտին հանձնված 133,8129 հա անտառային հողերը միանշանակ գտնվում են Շնողի վարչական տարածքում. «Եվ առհասարակ, Թեղուտի հանքավայրի ծրագրի համար «Թեղուտ» ՓԲԸ-ին առաջիկա 10 տարում հատելու համար հատկացված 365 հա անտառային տարածքների 95 տոկոսը գտնվում է Շնողի վարչական տարածքում, միայն 5 տոկոսն է գտնվում Թեղուտի վարչական տարածքում: Դեռ անունն էլ դրել են Թեղուտի հանքավայր»,- ասում է Հովիկ Սահակյանը: 

Շնողի, Թեղուտի և «Թեղուտ» ՓԲԸ-ի նոր համաձայնագրի շուրջ ծագած անհամաձայնությունների մասին «Հետքի» հարցմանն այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Անկեղծ ասած` այս պահին չեմ կարող պատասխանել: Շնողի գյուղապետը ինձ տեղեկացրել է խնդրի մասին: Ես նրան ասել եմ սահմանային քարտեզները վերցնեն և Թեղուտի գյուղապի հետ գան ինձ մոտ: Մեր հողաշինարարի հետ նորից կքննարկենք խնդիրը: Հովիկ Սահակյանի հիմնավորումները ճիշտ լինելու դեպքում, մենք նոր առաջարարկություն կներկայացնենք ՀՀ կառավարություն»: Մարզպետին հարցումից հետո Շնողի գյուղապետը մեզ հայտնեց, որ քննարկումը տեղի կունենա մյուս շաբաթվա ընթացքում:

Մեկնաբանություններ (29)

Arsencho
de xoseq e,tenum eq inch txaya harutik@,txaya e txa,mashina zver vaditel AS
Susanna
Arman jan aveli banimac mardiq ovqer en harazat gjughi hoghere jri gnov vacharoghnere, 2 gjughnel cexajura xmum u xmelu jri xndir uni, inch harcer en lucvel et hanqeri pogherov, ete amena arachnajin harcerin lucum chi trvel, inchi en poshiacrel et gumarnere....
Արման
Գուցե տիկին Սուսաննա մեկնաբանությունները թողնեք ավելի բանիմաց մարդկանց:
Ando
mhetr kochvac ,,jan,, vor Sahakyann aktivacav du hastat dranic shat ktuzhes...
Susan
ավելացնեմ նաև, որ եսել որպես Շնողի բնակիչ գուցե ներքուստ հարգեի Ձեր Շնողից հողատարածքներ պոկելն ու սեփական գյուղի շահերն առաջ տանելուն ուղղված քայլերը, բայց երբ դրա հիմքում շահն է, ոչ թե համագյուղացիների բարեկեցությունը այ դա հնարավոր չէ հասկանալ....գյուղապետը պետք է ծառայի իր գյուղի շահերին, ոչ թե հանքերին....
Susanna
պրն Մելիքսեթյան զրոյի արժեք ընտրություններն ապացուցեցին թե ով ունի, ոնց կարող էր Նախկինում Շնողին պատկանող հողը տրվեր Թեղուտին քաղաքակիրթ երկրներում նման վեճերը լուծվում են դատարանով ....եթե գործարքներում ապօրինի բան չկա վախենալու ու իրար խառնվելու ինչ կա, թող Սահակյանը սխալվի դրանից դուք Ձեզ հաստատ ավելի լավ կզգաք....
susan
Մհերներին, Արեններին և Հարություններին շնողնեցիներնել թեղուտեցիներնել լավ գիտեն, որ դեռ սովետի ժամանակ ու դրանից հետոել Թեղուտը հողատարածքներով աղքատ գյուղա եղել, երբ սովետն էր ու Թեղուտն ու Շնողը միասին էին հավասարապես օգտագործում էտ հողատարածքները , հետո տարանջանտվելուց հետո հողերի մեծամասնությունը անցավ Շնողին ու նստած էր Շնողի բալանսում, Հովիկ Սահակյաննել Շնողի գյուղապետն է ու ընդամենը իր պարտականությունն է կատարում կռիվ տալով իր գյուղի հողերի համար....
Hermin
haaaaaa-rut,haaaaaaa-rut,haaaaaa-rut
Aren Meliqsetyan
es karam sax im asacner@ apacucem,mish Texut em @lnum ekeq teheq indz asem
Arsencho
mhetr es inch antikvar anun unes,tesnes ova jogel u drel ed anund.mheTR
Aren Meliqsetyan
kyor@ sax sepakanacrec,bayc Harut@ tenc ban chi arel
Arsencho
mhetr anund es ova drel?
mhetr
Kochlo hovik eli aktivacel es
HAYKO
HARUTI ABIJNIKNERINA VERABERVUM ETE MEJNERT TXA KA ZANGEQ 077283388
Manvel
Harutikik es du es?
Erevanci
amot e
Harutyun Meliqsetyan
Hatuk Sahakyani pnakalezneri hamar! ete im anun@ mi vochnchutyan koxmic pokratar e grvum, da bacarcak arjeq chuni. thasner@ tox haskanan, vor verohishyal taracq@ erbeq Shnox hamaynqi varchakan taracqum chi exel, ayl exel e petakan sepakanutyun ev HH varchataracqayin bajanman masin orenqov trvel e Texut hamaynqin. erevi haskanum eq, vor voch mekt iravasu cheq orenq @ndunelu kam ayn vaveracnelu. aynpes vor vochnchic mec axmuk mi sarqeq, ev lragroxin tyur texekatvutyun mi tveq.
Hermin
Es chem haskanum te Sahakyani inchn eq havanum?
Artur
De kyori het chi kareli hamematel,bayc de mi bari ptux chi eli
Gagik
Voncika
Aren Meliqsetyan
Harut@ lav marda,iran hech el chhamemateq kyori het
Mko
aren meliqsetyan anun azganund vonca?
Armen
Arencho ? es uzum es herustaastx darnas ha? karoxa Armenchiki hamergneric es nayel?
Aren Meliksetyan
husov em, vor jogeciq, isk ov chjogec. anuns el gideq azgs el. asem vor Texutum em . ha mekel komentis koment chaneq..... SPASUM EM
Aren Meliksetyan
ov kar haruti hetevic ban xosa na txa chi. @ntamen@ karan hachan. lseq ara ete etqan duxov txa eq ekeq dzezel es bacatrem.
Mher
iyaaaa,Harutik?hla asa A,sa es incha lezu arel?karuma ha xosa?es el imacel em te lezu chuni,mtacum ei lal mard@ vonc kara gyuxapet lini,pastoren karum e xosa,halaaaaa Harutik jan
Ando
araaaaaaa,es ova um ban bacatrum?vonc karoxa erekva erexen(hARUTYUN mELIQSETYAN)inch vor ban bacatri Hovik Sahakyanin?te mi erku grosha dzerqn @nkel iren marda zgum
Samvel
hivandanocn inqn ira vra caxec qicha,edqan poxer@ kerav agahi nman qicha,hamaynqapetarani meqenanaer@ inqn ir txuc gnum er(u tenc liq@ baner)qicha,hima el durs galuc araj eli mi haramutyun arav,sa petqa patjvi orenqi voxj xsutyamnq te che eli patatvox buyseri nam kpatatvi shnoghciner vzin
Harutyun Meliqsetyan
Paron Sahakyan, porceq canotanal informaciayi iskutyan@, nor ezrakacutyunner haytnel. ete dzez der tvum e, vor Texut@ dzer gaxutn e, apa dzer xop@ qarin e arel. aysorva Texutum duq zroyi arjeq uneq, isk ete zgum eq vwr aseliq uneq, apa es patrast em dzez bacatrelu ayn, inch cheq haskanum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter