HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը մարդկային զարգացման համաթվով 87-րդն է 187 երկրի ցանկում

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը հայտնում է, որ 2012 թվականի Հայաստանի մարդկային զարգացման համաթիվը (ՄԶՀ) գնահատվել է 0.729 միավոր՝ գտնվելով մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների խմբում, որտեղ 187 երկրների և տարածքների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 87-րդ հորիզոնականը:

Քանի որ ՄԶՀ հաշվարկման հիմքում ընկած տվյալներն ու մեթոդները փոխվել են, Հայաստանին առնչվող արժեքները և դիրքերը հնարավոր չէ համեմատել մարդկային զարգացման նախկին զեկույցներում հրապարակված ցուցանիշների հետ:

1990թ.-ից մինչև 2012թ. Հայաստանի ՄԶՀ-ի արժեքը 0,628-ից աճել է 0,729, այսինքն 16 տոկոսով, կամ միջին տարեկան աճը կազմել է մոտ 0.7 տոկոս:

1980թ.-ից մինչև 2012թ. Հայաստանում կյանքի սպասվող տևողությունը ավելացել է 3.5 տարով, կրթության միջին տևողությունը՝ 1.6 տարով, իսկ կրթության սպասվող տևողությունն ավելացել է 2.3 տարով: 1990-2012թթ. Հայաստանի մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամուտը (ՀԱԵ) աճել է շուրջ 96 տոկոսով:

2012թ. Հայաստանի ՄԶՀ 0,729 արժեքը ցածր է մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների խմբի միջին 0,758-ից, և ցածր է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջին 0,771-ից: Եվրոպայից և Կենտրոնական Ասիայի երկրներից Հայաստանին 2012 թ. ՄԶՀ-ի դիրքով և բնակչության թվով առավել մոտ են Վրաստանն ու Ադրբեջանը, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են ՄԶՀ 72-րդ և 82-րդ տեղերը:

2010թ. մարդկային զարգացման զեկույցը ներկայացրեց բազմակողմանի աղքատության համաթիվը (ԲԱՀ), որը սահմանում է նույն տնային տնտեսություններում կրթության, առողջության և կենսամակարդակի բազմակի անհամաչափությունները: Հայաստանի ԲԱՀ արժեքը, որը բազմակողմանի աղքատ բնակչության մասն է' ճշգրտված զրկանքների ինտենսիվությամբ, կազմում էր 0,001, և Հայաստանը փոքր-ինչ առաջ է Վրաստանից և Ադրբեջանից, որոնց ԲԱՀ արժեքները եղել են համապատասխանաբար 0,003 և 0,021:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter