HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդիականանա Սարյանի տուն-թանգարանը և այլ մշակութային օջախներ

Կառավարությունն իր նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել ավելի քան 407.5 մլն դրամ, որով ապահովվելու են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի պահպանումը, վերակառուցումը և արդիականացումը, Հայաստանի ազգային գրադարանի հակահրդեհային և տեխնիկական անվտանգության համակարգերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մասնակի հարդարման և նորոգման աշխատանքի կատարումը։

 Վարչապետի տեղեկացմամբ, Մ. Սարյանի տուն-թանգարանի վերակառուցման հանձնարարությունը ՀՀ նախագահը տվել էր դեռևս անցյալ տարի, սակայն բավական երկար բանավեճ էր ծավալվել ճարտարապետական լուծումների վերաբերյալ։ Այժմ բոլոր փորձաքննություններն ավարտվել են, առաջարկվող լուծումներն ամենքի կողմից ընդունելի են, և փաստաթուղթը վերջնական տեսքի է բերված, հետևաբար` վերակառուցումը կարելի է սկսել։ 

Վենետիկի Մխիթարյան Միաբանության ձեռագրատանը և մատենադարանում պահվող շուրջ 3 հազար հայկական ձեռագիր մատյանների, ավելի քան 200 հազար հազվագյուտ, հնատիպ գրքերի, ինչպես նաև 1700-ական թվականներից մինչև օրս դիվանական փաստաթղթերի թվայնացման աշխատանքն իրականացնելու նպատակով հիմնական և օժանդակ սարքավորումներ ձեռք բերելու համար կառավարության որոշմամբ հատկացվել է 53.5 մլն դրամ։
ՀՀ կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Կորյունի 16 հասցեում գտնվող մասնաշենքի պետական սեփականություն հանդիսացող հողամասից 250 քառ. մետր մակերեսով հողամասն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է ՀՀ մշակույթի նախարարության «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ին` դահլիճ կառուցելու նպատակով։ Լրացուցիչ տարածքը հնարավորություն կտա ստեղծել թատրոնի բնականոն գործունեությունը կազմակերպելու և հանդիսատեսին պատշաճ ծառայություն մատուցելու լիարժեք պայմաններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter