HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջանի նավթային քաղաքականությունը». ՔԶՀԿ փոխնախագահը ելույթ է ունեցել Վաշինգտոնում

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում (The Institute of World Politics), Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի փոխնախագահ Վիլեն Խլղաթյանը ելույթ է ունեցել Ադրբեջանի նավթային քաղաքականության թեմայով: Միջոցառմանը ներկա են գտնվել դիվանագետներ, քաղաքական վերլուծաբաններ և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ: 

Խլղաթյանը նշել է, որ Ադրբեջանի տնտեսությունը մեծապես կախված է նավթագազային ոլորտից: «Բոլոր փաստերը վկայում են, որ Բաքվի ռեժիմը ոչ մի ջանք չի ներդրել՝ դիվերսիֆիկացնելու տնտեսությունը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը կկրի «հոլանդական հիվանդության» հետևանքները»: 

Անդրադառնալով էներգոռեսուրսները արտաքին քաղաքականության ոլորտում օգտագործելու Հեյդար Ալիևի ռազմավարությանը, որը փոխանցվել է իր որդուն՝ Ադրբեջանի ներկայիս բռնապետին՝ Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի փոխնախագահը ներկայացրել է դրա վերջին շրջանի դատապարտելի օրինակները՝ ուղղված Հայաստանի և հայկական Սփյուռքի դեմ: Դիցուք՝ 2012թ. Եվրոտեսիլի մրցույթի դեպքը, Ալիևի արձանը Մեխիկոյում և մարդասպան Սաֆարովի արտահանձնման համար հայտարարվող Հունգարիայի կառավարությանը վճարված կաշառքը:

Խլղաթյանը խոսել է նաև Ադրբեջանի իշխանության ավտորիտար էության և փաստացի միակուսակացականության մասին՝ «Նոր Ադրբեջան» կուսակցության ներքո: «Ադրբեջանում ցանկացած ընտրություն լայնորեն քննադատվել է և որակվել՝ որպես ոչ ժողովրդավարական, կոռուպացված և ոչ լեգիտիմ»,-նշել է Խլղաթյանը՝ հավելելով, որ տվյալ հանգամանքները, սակայն, չեն կանգնեցրել Իլհամ Ալիևի՝ սեփական իշխանությունը հիպերկենտրոնացնելուն ուղղված ջանքերը, ինչպես օրինակ նախագահական ժամանակահատվածը սահմանափակող 2009թ. հանրաքվեն: Ավելին, ըստ նրա, տեղեկատվություն էր տարածվել, որ Ալիևի որդուն են պատկանում շքեղ առանձնատներ Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ նրա կրտսեր աղջկան՝ Ադրբեջանի հիմնական հեռախոսային օպերատորի միլիոնների հասնող բաժնետոմսեր: «Ալիևը հաստատել է կլեպտոկրատիա,-ասել է Խլղաթյանը,-որը հաստատապես  դասվում է աշխարհի ամենակոռուպացված երկրների թվին՝ ըստ Թրանսփարենսի Ինթերնաշնլի»: 

Քննարկվել են նաև Իրանի և Ադրբեջանի միջև առկա լարված հարաբերությունների, Հայաստանի նկատմամբ վերջինիս թշնամական վերաբերմունքի և Թուրքիայի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունների մասին հարցեր: «Ադրբեջանի գլխավոր նպատակն է եղել՝ մեկուսացնել Հայաստանը տարածաշրջանային բոլոր էներգետիկ ծրագրերից և օգտագործել սեփական ռեսուրսները՝ փորձելով հակազդել Ռուսաստանին և գրավելով արևմտյան քաղաքական աջակցությունն ու տնտեսական ներդրումները»: 

Ուշագրավ է, որ հարցուպատասխանի ժամանակ Ադրբեջանի դեսպանատան խորհրդական Ֆախրադին Իսմայիլովը ճառ է ասել, որում փորձել է քննադատել Համաշխարհային քաղաքականության ինստիտուտին և համաժողովի մոդերատոր Դոկտոր Մարեք Յան Չոդակիեվիչին որ թույլ են տվել էթնիկ հային Ադրբեջանի մասին ելույթ ունենալ: Նա նաև փորձել է քննադատել Խլղաթյանի զեկույցը՝ չկարողանալով, սակայն, որևէ հակափաստարկ բերել: 

Խլղաթյանի անձի նկատմամբ (ad hominem) հարձակումը դադարել է, երբ Դոկտոր Չոդեկիվիչը պահանջել է Իսմայլովին լռել և նստել տեղը: Վերջինս մինչև հարցուպատասխանի վերջը ստիպված լռելյայն ունկնդրել է Ադրբեջանի քայքայվող տնտեսության և բռնապետ Ալիևի կոռուպացված իշխանության մասին Խլղաթյանի դիտարկումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter