HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքում նշվեց Ծաղկազարդը

Ս. Զատկին նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր:

Չնայած, որ դրսում ձնախառն եղանակ էր, ժողովրդի հոսքը դեպի եկեղեցի չէր դադարում: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու կամարների ներքո իշխում էր հոգևոր սեր և ջերմություն: Եկեղեցին լեփ-լեցուն էր մանուկներով և հավատացյալներով:

Տեր Տաթև քահանա Մարուքյանի ձեռամբ Սուրբ Խաչ եքեղեցում մատուցվեց սուրբ և անմահ պատարագ, որի ավարտին կատարվեց մանուկների օրհնության կարգ և օրհնվեց  ուռենու ոստերը, որոնք բաժանվեցին ժողովրդին:

Հոգևոր հայրն իր խոսքում մանուկներին երջանկություն, սեր և բարօրություն մաղթեց:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանը մանուկների համար անակնկալ էր պատրաստել՝ խաչեր և սրբապատկերներ: 

Ծաղկազարդի ոստերը քրիստոնյաները պահպանում են ողջ տարի՝ մինչ մյուս Ծաղկազարդ: 

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության բոլոր գործող եկեղեցիներում ևս նշվեց  Ծաղկազարդի տոնակատարությունը:

Ջավախքի ընդհանուր առաջնորդության մամլո դիվան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter