HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հավակնորդների մրցաշարում սկսվում է նյարդերի պայքարը

Անցած հանսգստյան օրերին Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանը 2 պարտիայում վաստակեց 1 միավոր: Հայ գրոսմայստերը նախ միավորը կիսեց ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ՝ խաղալով սպիտակներով: Առաջին փուլի վերջին՝ 7-րդ տուրում բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի. Կառլսեն-Ռաջաբով, Գելֆանդ-Կրամնիկ, Իվանչուկ-Սվիդլեր: 

Երեկ կայացած 8-րդ տուրում երկրորդ անգամ խաչվեցին աշխարհի երկու ուժեղագույն շախմատիստների ճանապարհները: Արոնյանը, ինչպես եւ առաջին տուրում, այս անգամ էլ ոչ-ոքի խաղաց Կառլսենի հետ, որը հանդես էր գալիս սպիտակներով: Սա միակ խաղաղ պարտիան էր: Մյուս մրցամարտերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Կրամնիկ-Սվիդլեր՝ 1-0, Գրիշչուկ-Իվանչուկ՝ 1-0, Ռաջաբով-Գելֆանդ՝ 0-1:

Մրցաշարը թեւակոխել է վճռական փուլ, եւ այս պահին ցանկացած սայթաքում կարող է ճակատագրական լինել:

8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.

1. Կառլսեն- 5,5
2. Արոնյան- 5,5
3. Կրամնիկ- 4,5
4. Գրիշչուկ- 4
5. Սվիդլեր- 3,5
6. Գելֆանդ- 3,5 
7. Ռաջաբով- 3
8. Իվանչուկ- 2,5

Այսօր կկայանան Կրամնիկ-Կառլսեն, Սվիդլեր-Գրիշչուկ, Իվանչուկ-Ռաջաբով, Գելֆանդ-Արոնյան պարտիաները: Հայ շախմատիստը կրկին միանձնյա առաջատար դառնալու լավ հնարավորություն ունի, չնայած խաղալու է սեւերով: Հիշեցնենք, որ սպիտակներով նա պարտության է մատնել Իսրայելի ներկայացուցչին: Իդեալական կլինի, եթե Կրամնիկ-Կառլսեն մրցամարտում Կառլսենը չհաղթի: 

ՖԻԴԵ-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում Արոնյանը շարունակում է պահպանել երկրորդ տեղը, սակայն նրա էլոն այս ժամանակահատվածում բավական աճել է. պատճառը լոնդոնյան հաջող մրցելույթներն են: Ներկա պահին հայ գրոսմայստերն ունի 2821,8, իսկ Կառլսենը՝ 2876,6 միավոր: Կրամնիկի ցուցանիշն է 2802,4: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter