HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ է արել դադարեցնել հացադուլը եւ առանց շոուների սկսել լուրջ աշխատանքը

Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,

Շնորհակալ եմ մեր հանդիպման ժամանակ արված իմ առաջարկությունը վերջապես ընդունելու և Ձեր մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար: Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից և ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար: Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաև ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, և այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են: Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք:

Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք և մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը:

Հարգանքով՝

Սերժ Սարգսյան

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
«Վատ երկխոսությունը ավելի լավ է,քան լավ պատերազմը »:.............................................(Նույնիսկ պաշտոնական տվյալներով) ԿԵՍ ՄԻԼԻՈՆԻՑ ավել բողոքի քվեն Հայաստանի պես փոքր երկրում ՀՍԿԱ քաղաքական ուժ/գործոն է,որի հետ ՊԻՏԻ հաշվի նստել: Ով սա չի հասկանում (կամ չի «հասկանում»), նա քաղաքականապես հասուն չէ:........................................................... Այսօր Հայաստանում գոյություն ունի ՀՍԿԱ սոցիալական ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ: Օլիգարխային կլանը թալանելով-հյուծել/հյուծում է երկիրը: Ինչպես արդեն գրել եմ,իշխանությունները ՀԻՄԱ պիտի գնան ԼՈՒՐՋ փոխզիջումների,այլապես Հայաստանում ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ անխուսափելի կլինի: ՀՀԿ-ն ՉԻ կարող ամեն ընտրությունից առաջ (իր դուստր բիզնես ԲՀԿ-ի միջոցով) խլել ընդդիմության/ժողովրդի ձայնը ու երկրի առաջ ծառացած խնդիրների լուծումը հետաձգել մինչև հաջորդ ընտրություններ: Հայաստանը այլևս այդ ԺԱՄԱՆԱԿԸ չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter