HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը պատասխան է պահանջում

Ոտնձգություն Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքի նկատմամբ

Շաբաթ օրը՝ մարտի 23-ին՝ ժամը 18:00-ին, անհայտ մի տղամարդ՝ մուտք գործելով Ազատության հրապարակ, գոռում-գոչյունով կատաղի կերպով ճեղքեց հավաքված բազմության շարքերը եւ ուղղվեց դեպի հարթակ, ուր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը մասնակցում էր  «Բարեւահեղափոխություն» շարժման ամենշաբաթյա համերգին: Թիրախին մոտենալու պահին շուրջ քսան ոստիկաններ, ում հանձնարարված էր հրապարակում կարգուկանոն ապահովել, անգործություն դրսեւորեցին մինչ այն պահը, երբ քաղաքացիներն իրենք շրջափակեցին Հովհաննիսյանից տասը մետր հեռավորության վրա գտնվող հավանական մարդասպանին: Միջադեպից մոտ մեկ ժամ առաջ այդ նույն ոստիկանները բավական արդյունավետ կերպով կենդանի պատ ստեղծեցին Հովհաննիսյանի կողմնակիցների եւ փոքր խոտածածկ տարածքի միջեւ, որտեղ տարեց մի ազատամարտիկ արվեստագետ լարախաղացի վրա փոքր ակրոբատիկ ներկայացում էր ուզում ցուցադրել:

Հանրայնորեն ապացուցված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ղեկավարում է Հանրապետության պատմության մեջ ամենախաղաղ, սահմանադրական շարժումը եւ լրջորեն պայքարում է քաղաքացիների ու ոստիկանների միջեւ փոխադարձ հարգանքի ձեւավորման ուղղությամբ: Այսպիսով, մենք մեծապես ցավում ենք, որ ստիպված ենք արտահայտել մեր խորը հիասթափությունը ՀՀ ոստիկանությունից, որը, կատարելով անիրավ, քաղաքական հրահանգներ, միաժամանակ անհրաժեշտ պահին չխափանեց Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ոտնձգությունը եւ Ազատության հրապարակում չապահովեց քաղաքացիների անվտանգությունը:

Ավելին՝ մենք ոստիկանությանը կոչ ենք անում անհապաղ բացահայտել հնարավոր մարդասպանի ինքնությունը, ինչպես նաեւ հանրությանը տեղեկացնել հարուցվելիք քրեական գործի բոլոր մանրամասները: Եվ, վերջապես, մենք պահանջում ենք, որպեսզի ոստիկանությունը փոխի իր անհանդուրժողական վարքագիծը քաղաքացիների հանդեպ, ում նա կոչված է պաշտպանելու, բայց ում, փոխարենը, մղում է անվստահության, անհնազանդության եւ վարչակարգի վերջնական մերժման:

Ժողովրդի համբերությունն անսպառ չէ: Նրա հանդեպ կատարված ցանկացած ապօրինության կամ բռնության ամբողջական պատասխանատվությունը՝ ժողովրդի կողմից հնարավոր պատասխան քայլերի հետ մեկտեղ, ընկնելու է դե ֆակտո իշխանությունների եւ նրանց օրինապահ մարմինների վրա:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ

25 մարտի 2013 թ.

Երեւան


Մեկնաբանություններ (3)

ara
Hima sran Tigran Araqelyani nman datelu en?
SHOXIK
HAVASTI TEXEKUTYUNNER KAN EV PARZIDZ EL PARZ E VOR SERJ SARGSYANI KOXMNAKITSNER KAROX EIN QSI TAL RAFFII HOVANISYANI VRA TSUTSADRELOV IBR TE DJGOHUTYUN IHARKE NRAN VJARELOV METS GUMAR AYS MARD AYD QAYLIN E DIMEL.QANI VOR MINJEV AYD HNARAVOR ER KANXEL AYS KEXTOTUTYUN EV VOJ MIAYN KANXVER AYL APAHOLE JOXOVRDI ANVTANGUTYUN . INCH@ VOR DZERQ CHER TALIS AYT PAHIN MER ANMAKARDAK POLICE
Karo
es chgitem chem tesel chem exel depqi vayrum baits mi ban hastat e vor SLAQ.AM -N CHENQ EL HAVATUM NA PATVER E KATARUM MI XUMB XULIGANNERI qani vor H1-TV-IDZ EL TVEL ANDZEL E ZZVELI >>>>>SLAQ.AM

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter