HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միխեիլ Սահակաշվիլիի մեկ ժամ չտևած այցը Ջավախք

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այցելեց Ախալքալաք: «Հարավային դարպասը» տեղեկացնում է, որ նա ծանոթացել է Ախալքալաքում կառուցվող երկաթգծի կայանի աշխատանքներին, հետո հանդիպե Ախալքալաքի № 3 նորակառույց վրացական դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին, իսկ պլանավորած այցը Արագվա գյուղ չի կայացել:

Ժամը 14:00-ի սահմաններում Միխեիլ Սահակաշվիլին ժամանեց Ախալքալաք: Արդեն 15:00-ի սահմաններում նախագահն ուղղաթիռով հեռացավ քաղաքից:

Արագվա գյուղի բնակիչները սպասում էին նախագահին: Նա այցելելու էր վրաց լեզվի ուսուցչուհի Մայա Գելաշվիլիին, ով 2009 թվականից դասավանդում է «Վրացերենը՝ երկրորդ լեզու» նախագահական նախագծի շրջանակներում: Մայա Գելաշվիլիի տանը հավաքվել էին դպրոցի աշակերտները: 

Մայա Գելաշվիլին չգիտի, թե ինչո՞ւ նախագահը պլանավորել էր հանդիպել հենց իր հետ:

«Չգիտեմ, երևի ռեսուրս կենտրոնն է ինձ երաշխավորել: Մենք վրացերեն ենք սովորեցնում աշակերտներին, ուսուցիչներին և բոլոր ցանկացողներին: Ինչքան տեղյակ եմ, նախագահը գալիս է տեսնելու, թե ինչպես է ընթանում վրացերենի ուսուցումը այստեղ», - ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter