HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Նորից Հայկը հաղթեց Բելին... Ահա սա տեսա Ազատության հրապարակում». Վիգեն Ավետիս

Այս պահին մտքերս, հոգիս եւ սիրտս հայրենիքում է. մտահոգված եմ: Իմ հայրենակիցները, բարեկամները, ընկերները վատ են ապրում, անօրինությունը մեծ է, կեղեքում են, աշխատվարձն այնքան ցածր է, որ լույսի եւ գազի վճարը, հարսանիքի կամ թաղման ծախսերը չեն հասցնում հոգալ:

Կառավարությունն անցել է տգետների եւ հանցագործների ձեռքը, պատգամավորները մասամբ մականունավոր հանցագործներ են, նախագահի թեկնածուները` վատի եւ ավելի վատի մրցակցային պայմաններում են դիտարկվում... Եվ մարդիկ ստիպված թողնում են իրենց պապենական տներն ու գաղթում... Հայ տղան դառնում է բանվոր հետամնաց ռուսաստաններում, հայուհին ամուսնանում է օտարի հետ, տարեցներն իրենց կենսաթոշակով նույնիսկ կոնֆետ չեն կարող գնել իրենց թոռներ համար... Պատկերն ահավոր է... Ինձ էլ եմ մեղադրում, որ թողել եմ հայրենիքս եւ հեռացել... Ու՞մ են պետք Շառլի երգերը, եթե Հայաստան չլինի:
 
Անցյալ տարի` նոյեմբերին, այս մտահոգություններն էր ինձ հետ ունեցած զրույցում կիսում իտալաբնակ հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսը, ով 20 տարուց ավելի է` բացակայում է Հայաստանից: Այս օրերին նա կարճ ժամանակով այցելեց Հայաստան:

-Ձեր այցը Հայաստան այս օրերին անակնկալ էր, քանի որ ոչ մի մշակութային որեւէ իրադարձության հետ առնչություն չուներ: Ինչու՞ հենց քաղաքական ակտիվ այս շրջանում, երբ տեղի են ունենում հետընտրական զարգացումները, որոշեցիք գալ Հայաստան:

-Իմ կարծիքով՝ միշտ չէ, որ մենք ենք որոշում մեր գտվնելու վայրը ժամանակի տվյալ պահում: Եթե հիշում եք, երբ տրոլեյբուսն ընկել էր Երեւանյան լիճ, հենց այդ պահին այդտեղով անցել էր ջրասուզորդ Շավարշ Կարապետյանը եւ փրկել տասնյակ մարդկանց կյանքը:

Մարդն էներգիայի աղբյուր է. մեր աչքերով երկնային ուժերը հետեւում են երկրային գործերին ու մասնակցում` օգտագործելով շփման մեր բոլոր հնարավորությունները` միտքը, խոսքը, գործը:

Իմ ներկայության պատճառները, եթե գիտակցական ձեւով բացատրեմ, գործերն էին, որ ունեի Հայաստանում, բայց ակցիայի առաքելության միստիկան էր դրդող ուժը:

Մեզ թվում է, որ մեր քայլերն ու տեղաշարժերը խիստ անհատական են. հաշվի չենք առնում ձգողականության ստեղծագործ ուժը, մոտեցումն ու հեռացումը, կործանիչ բախումն ու նորացման համբերությունը... Հարկավոր է գիտակցել, որ մասնակից ենք երկրի եւ երկնքի ամենօրյա կատարելագործմանը:
 
-Ամեն դեպքում Ձեր այցը համընկավ քաղաքական եւ քաղաքացիական դաշտի ակտիվության հետ: Ինքներդ եղաք Ազատության հրապարակում: Ինչպիսի՞ գնահատականներ կտաք ներկա քաղաքական զարգացումներին:

-Հրաշալի զարգացումներ են... Այդպիսի պահերն են, որ զարդարում ու հարստացնում են մարդու կյանքը. առանց հրաշքների ապրելը տաղտկալի է:

Հայաստնաում էներգետիկ լարումն այնքան մեծ էր, որ ոչ միայն ինձ ու Վարդան Պետրոսյանին քաշեց-բերեց, այլ վստահ եմ, որ մեր բոլոր սրբերի ուշադրությունը հրավիրեց:

Հիմա Հայաստանում են բոլոր առողջ ուժերը` երկրային եւ վերերկրային: Սա միայն քաղաքական զարգացում չէ. կենդանացավ մարդ արարածը, եւ նրան կանգնեցնելն արդեն անհնարին է: Մարդկությունը հայերի հրավերքով մտավ Նոր դար, նորից Հայկը հաղթեց Բելին... Ահա սա տեսա Ազատության հրապարակում, որն այլեւս կարելի է անվանել Մարդկության ազատագրման հրապարակ: 

-Այսինքն` սա նախ քաղաքացիակա՞ն շարժում է, որի հետեւանքը քաղաքական դաշտում սպասվելիք փոփոխություննե՞րն են:

-Սա ավելի մեծ երեւույթ է, քան հաղթանակի գաղափարը. սա մարդու մեծարման եւ չարի անկարողության հանդեսն է:

-Ընթացքը ինչպիսի՞ արդյունքի է հանգեցնելու՝ ըստ Ձեզ:

-Երեւույթի կարեւորությունը այնքան մեծ է, որ կանխատեսումներն ավելորդ են... Դա նույնն է, որ հարցնեք ծննդաբերած մորը, թե ինչ մասնագիտություն կունենա նորածին որդին: 

-Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հնչեցրեց վերջնական առաջարկը` ըստ որի պահանջում է. «Կամ նոր նախագահական ընտրությունների շուտափույթ անցկացում, կամ ժողովրդի եւ դե ֆակտո իշխանությունների միջեւ իշխանությունը կիսելուն միտված համապարփակ համաձայնության հաստատում»: Ի՞նչ կասեք այս առաջարկի մասին:

-Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրյալ է այլեւս. նա պատկանում է ժողովրդին, եւ Աստծո լույսն ուղեկցում է նրան. նա շատ ծանր եւ պատասխանատու խաչ է հիմա կրում: Հակառակ կողմում դատարկություն է, փողերով խցանված կոյուղի... Հարցի լուծման տեխնիկական խնդիրները թողնում եմ մասնագետ խորհրդականներին:

-Դուք կրկին վերդառնում եք Իտալիա: Նպատակ կա՞ առաջիկայում Հայաստան վերադառնալու եւ ի՞նչ ծրագրերով:

-Ես ապրում եմ, եւ Աստված գիտի, թե ինչքան ժամանակ ունեմ... Աշխատում եմ ազնիվ լինել ինքս ինձ հետ եւ այն շնորհին, որով օժտել է ինձ:

Կարեւոր է չչարաշահել, բայցեւ չխնայել:

Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ հայ եմ, որ իմ արվեստը ուրախություն է պատճառում մարդկանց, որ ունեմ բարեկամ-ընկերներ, եւ ապագայի շատ գեղեցիկ սպասումներ... Սիրտս Հայաստանի կանչն է զգում, իսկ ես սրտիս ընկերն եմ ու նրան չեմ թողնի տխրել. օրը կգա, բարին` հետը: Չեմ սիրում խոսել ծրագրերի մասին, նախընտրում եմ արդեն իրականություն դարձրած փաստը, քանզի անկանխատեսելի են երկնային հրամայականները:

Թուլանալու եւ զգացմունքներին տրվելու ժամանակը չէ... Դեռ հնազանդ զինվորի կարգավիճակում եմ:

Մեկնաբանություններ (2)

Hayk (AMN)
Shnorhakalutyun mez boloris het kiselu hamar Vigen Avetisi tiezerakan vogexen [email protected] @ndhatumneri u mijnordneri mianum em ayd luysin u lusavorumin AMN-its. Yexitsi luys... Huys, havatk yev barorutyun Hayastanin u hay jogoverdin.Makur mtnolort, mgumner u luysi haxtanak... tog pakasi, nahanji xavar@ mardkants hogineri mej u batsven luysi patuhanner@ shurj bolor. Tog pakasi @nchakaxtsutyun@, agahutyun@, naxandzn u charutyun@... Barutyun u hogu zartonk bolor nrants vor agahoren xexum en irenk irents zlanalov, talanelov u apakanelov irents hayrenakitsnerin u hayrenik@... Tog dzer hogu sov@ arajnordi dzez luysi u shinarar ashxatanki, bari gortseri u inknahastatman arants mijnordneri, liarjek u hastatun... kiankn imastavor,amboxchakan u liarjek e yerb makur u hangist e mer xixj@ tiezerakan amboxjutyan mej...Lsek akanjalur yexek dzer xxji dzaynin...batsek dzer hoginer@... Makrvek dzer mor kati pes, parzvek u togek vor luys@ paravori nax dzez u apa dzer shurj... park Hayastan yerkrin , hayrenikin, hay jogoverdin... Hargeli paron naxagah Serj Sargsyan, lsek dzer nerkin aznvakan u mardkayin amena mardkayin dzaynin, mxumnerin u arek jisht gorts@, janaparh batselov luysi u norokumi, veratsnundi araj.. karevor che te ov e ayd lur berox@, Raffi Hovanessian@ te ayl vok, karevor e gitaktsel vor mer jogovurd@ odi jri u kianki luysi pes aysor petk uni ayd norogumin... Yes vstahum u zgum em vor duk ujex, hayrenaser u harust hogekanov medz mard ek yev k lsek u k@ndunek u janaparh ktak luysin, bartsranalov u gravelov dzer arjani teg@ mer jogoverdi Haykeri, Vardanneri u Andranikneri koxkin u het... Tox Hay jogoverdi, hayots Asdvadzneri orhnutyun@ uj ta u lini dzez apaven... Harganknerov u hamestoren mer medz u vogexen azgi mi pokr masnik Los Angelesits...
Թլկատինցի
Հարգելի Անուշ, մատդ դրել էք բուն խնդրին վրա: Գրածդ հնարածին է ամբոջությամբ: Նախ «ինչպիսի՞ արդյունք» այստեղ բոլորովին ավելորդություն է: Գոնէ գրեիք - Ընթացքը ի՞նչ արդյունքի է հանգեցնելու...» Մի՛ փորձեք անիվը նորից հայտնաբերելու: Լեզվի «հնարքները» ամեն տեղ ճիշտ ձեւով չեն կիռարվում. մանավանդ լրագրության մէջ, որտեղ միտումը պետք է դեպի պարզաբանման լինի եւ ո՛չ բարդացման: Ի՞նչոր է, հոդվածդ շատ լավն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter