HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արոնյանը պարտավոր է հաղթել Իվանչուկին

Հավակնորդների լոնդոնյան մրցաշարում Լեւոն Արոնյանը երեկ պարտություն կրեց իսրայելցի Բորիս Գելֆանդից, ինչը անակնկալ էր հատկապես այն պատճառով, որ անցյալ տարվա թագի հավակնորդ Գելֆանդն այս մրցաշարում առանձնապես չի փայլում: Հիշեցնենք, որ Լեւոնը սպիտակներով հաղթել էր առաջին փուլում, եւ այս անգամ էլ ակնկալվում էր նվազագույնը ոչ-ոքի, սակայն 60-րդ քայլին իսրայելցու նավակի շախից հետո Արոնյանը անձնատուր եղավ:

Մյուս պարտիաներից առավել հետաքրքիր էր Կրամնիկ-Կառլսեն մրցամարտը. ինչպես եւ առաջին փուլում, այս անգամ էլ նրանք ոչ-ոքի խաղացին: Իվանչուկը սպիտակներով հաղթեց Ռաջաբովին, իսկ Գրիշչուկն ու Սվիդլերը ոչ-ոքի ավարտեցին պարտիան:

9 տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.

1. Կառլսեն- 6
2. Արոնյան- 5,5
3. Կրամնիկ- 5
4. Գելֆանդ- 4,5 
5. Գրիշչուկ- 4,5
6. Սվիդլեր- 4
7. Իվանչուկ- 3,5 
8. Ռաջաբով- 3

Վաղը Արոնյանը սպիտակներով մրցելու է Իվանչուկի հետ, որին սեւերով արդեն հաղթել է, չնայած ուկրաինացի շախմատիստը պարտվել է ժամանակի սպառման արդյունքում, այդուհանդերձ, Լեւոնը վերահսկում էր իրադրությունը: Հայ գրոսմայստերը պարտավոր է հաղթել, քանզի նորվեգացի Կառլսենը փորձելու է ամեն կերպ պահել կես միավորի առավելությունը եւ հնարավորության դեպքում ավելացնել տարբերությունը. նա այսօր սպիտակներով մրցելու է նույն Գելֆանդի հետ, որին հաղթել է սեւերով: Դժվար է պատկերացնել, որ Մագնուսը բաց կթողնի իր հնարավորությունը եւ միավոր կտա կամ կկիսի: Այնուամենայնիվ, Լեւոնին հաղթելուց հետո 4-րդ տեղ բարձրացած Գելֆանդը միգուցե համառ դիմադրությամբ անուղղակիորեն օգնի նաեւ Արոնյանին: 

Վասիլի Իվանչուկը Արոնյանի ավանդաբար ամենադժվար մրցակիցներից մեկն է, սակայն Լոնդոնում նա խաղում է վայրիվերումներով, ինչը միայն մրցակիցների շահերից է բխում: 

10-րդ տուրում կկայանան նաեւ Ռաջաբով-Սվիդլեր, Գրիշչուկ-Կրամնիկ պարտիաները: 

Գելֆանդին պարտվելուց հետո Արոնյանի ընթացիկ վարկանիշը նվազել է ուղիղ 6 կետով եւ այժմ 2815,8 է: 0,9-ով նվազել է նաեւ Կառլսենի վարկանիշը, որը հիմա 2875,7 է: Կրամնիկը նույնպես չնչին նվազում է արձանագրել եւ ունի 2803,3 միավոր: 

Մեկնաբանություններ (2)

Սլավիկ Դադայան
Շատ եմ ցավում, որ հայկական շախմատի հանճարը շտապողականություն ցուցաբերեց նախաձեռնությունը Գելֆանդից խլելու պահի համար (N:g3-ի փոխարեն՝ F5), իսկ այնուհետև էլ...32. Rd3-ի փոխարեն H5), սակայն հավատում եմ, որ Լևոնը այսօր կշտկի իր սխալը և հաղթելով Իվանչուկին, կապացուցի որ ....
Aaa
Обязан победить, иначе партия не простит))). Откуда такая безапелляционность? Аронян все таки с гроссмейстером +2750 играет. А перегибание палки в равных позициях обычно карается весьма сурово.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter