HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արոնյանը կրկին հաղթեց Իվանչուկին

Քիչ առաջ Լեւոն Արոնյանը հավակնորդների լոնդոնյան մրցաշարում երկրորդ անգամ, այս դեպքում՝ սպիտակներով, հաղթեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: Ինչպես եւ նախորդ դեպքում, այս անգամ էլ Իվանչուկի ժամանակը սպառվեց, եւ 30-րդ քայլից հետո նա սեղմեց Արոնյանի ձեռքը:

Ռաջաբով-Սվիդլեր պարտիան ավարտվեց արդեն 21-րդ րոպեին. մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Իր հերթին Լեւոնից կես միավոր հետ մնացող Կրամնիկը սեւերով կարեւոր հաղթանակ տարավ իր հայրենակից Գրիշչուկի հանդեպ: Ընդ որում՝ Կրամնիկը մոտ մեկ ժամի առավելություն ուներ Ալեքսանդրի հանդեպ, սակայն վերջինս կարողացավ հասնել նրան, որ 40 քայլից հետո ստացավ եւս մեկ ժամ, բայց ամեն ինչ արդեն ավարտված էր, քանի որ աշխարհի նախկին չեմպիոնը խաղը շահելու հիանալի հեռանկար ուներ, ինչն անիմաստ էր դարձնում հետագա գործողությունները:

Այժմ Կրամնիկն ունի 6, Արոնյանը՝ 6,5 միավոր: Կառսլեն-Գելֆանդ պարտիան դեռ ընթացքի մեջ է, սակայն նորվեգացին ներկա պահին որոշակի առավելություն ունի: Եթե Մագնուսը հաղթի, կունենա 7 միավոր:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter