HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դժբախտ պատահար Թեղուտում. մահացել է 24-ամյա բանվորը

Մարտի 22-ին՝ ժամը 20-ի սահմաններում, «Թեղուտ» ՓԲԸ-ի կառուցվող լեռնահարստացման ֆաբրիկայի մետաղական կոնստրուկցիաները մոնտաժելու ժամանակ, մանրացման տեղամասում 24- ամյա բանվոր Սեյրան Առաքելյանը վերամբարձ կռունկի զամբյուղի հետ 34 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել: Սեյրան Առաքելյանը Երևանի բնակիչ էր, նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 26-ին` Երևանում:  Սեյրանը «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատում էր որպես կապալառու ներգրավված `Երևանի մետաղական կոնստրուկցիաների գործարանի բրիգադում:

«Իրենք մեզ մոտ աշխատում են պայմանագրային հիմունքներով, մոնտաժման աշխատանքներ են իրականացնում, աշխատանքների անվտանգության ամբողջ պատասխանատվությունը իրենց վրա է դրված, մենք բրիգադին տարածք ենք հատկացրել, իրենք աշխատել են»,-ասաց «Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանը:

Մահվան իրավիճկային վերլուծությունը պարզել է, որ աշխատանքի պահին զոհված Սեյրան Առաքելյանի աշխատանքային անվտանգությունը չի ապահովվել:

«Պատահարի պատճառներն ինձ համար բացարձակ պարզ են, բայց այդ ամենը քննությունը կպարզի: Ալավերդու քննչական մարմինները այդ հարցով զբաղվում են : Նախաքննություն է գնում: Նրանք ամբողջ կոլկտիվին լսել են, դեռ էլի կլսեն: Բայց Սեյրանը կռանի զամբյուղով, երբ վերև է բարձրացել, չգիտեմ ինչու, կռանի կռուչոկը անջատել է: Այդ պահը նա պետք է չաներ, թե ինչու է արել, չեմ կարող ասել: Ինքը կռանի զամբյուղի հետ է վայր ընկել, ռացիան էլ կողքին ընկած էր: Սեյրանն էր ռացիայով ղեկավարում կռանը`աջ, ձախ:  Եթե անգամ իրենց տեղադրած կոնստրուկցիան ամբողջովին պոկվեր, ընկներ և այլն, ինքը կմնար կռանի զամբյուղի մեջ, բայց ինքն անջատել է կռուչոկը, հենվել է դրան, թե ինչ է արել, անջատել է»,-ներկայացրեց Ռուբեն Պապոյանը:

Սեյրան Առաքելյանը Երևանի մետաղական կոնստրուկցիաների գործարանի մոնտաժող բրիգադի հետ Թեղուտ է եկել աշխատելու 2012թ.-ի աշնանը: Բրիգադի ղեկավարները պատահարի ժամանակ դեպքի վայրում են եղել: Մեր այցելության պահին նրանք, սակայն, Թեղուտում չէին: Գնացել էին Սեյրանի հուղարկավորությանը մասնակցելու: Սեյրանն ամուսանացած չէր: Նա Ռուբեն Պապոյանի կողմից բնութագրվեց որպես շատ լավ աշխատող, իր գործին գիտակ, կազմակերպող երիտասարդ: Դժբախտ պատահարի հետ կապված`դեռևս «Թեղուտ» ՓԲԸ-ում քննարկումներ չեն եղել: Ռուբեն Պապոյանն ասաց, որ որոշել են ընկերության տեղամասերի հետ քննարկումներ անել, առաջին հերթին պետք է քննարկեն, թե ինչ լրացուցիչ միջոցառումներ պետք է ձեռնարկեն, պետք է աշխատողներին ապահովեն նոր ամրագոտիներով: «Դեպքի պահին Սեյրան Առաքելյանը կրե՞լ է Ամրագոտի» հարցին՝ պրն Պապոյանը պատասախնեց. «Աշխատողները նկատել են, երբ Սեյրանը զամբյուղում կռացել է՝ ամրագոտին վերցնի հագնելու համար, այդ պահին էլ դեպքը պատահել է»: Ըստ վերջինիս՝ ամրագոտին Սեյրանը պետք վերևում հագներ և վերևի կոնստրուկցիաներից մեկից ամրացներ:

Վերջին մի քանի ամիսներին Սեյրան Առաքելյանի մահը «Թեղուտ» ՓԲԸ-ում գրանցված արտադրական 2-րդ դժբախտ պատահարն է:  Շնող գյուղի բնակիչ, 50-ամյա Գագիկ Քոչինյանն էլ  2012թ.-ի դեկտեմբերի 26-ին վայր էր ընկել ջարդած հանքաքարի պահեստի շենքի 2-րդ հարկից և 8 օր անց `2013թ.-ի հունվարի 4-ին, մահացել Երևանի Էրեբունի հիվանդանոցում:

«Գագիկը բարձրացել է 2-րդ հարկ, ամբողջ աշխատողները հանձնարարություններով այնտեղ աշխատելիս են եղել, նա ինչ-որ պատճառով, հանձնարարություն ստանալուց հետո վերջինն է դուրս եկել տեղամասի պետի մոտից և բարձրացել վերև, թե ինչ է նայել, ինչի համար, աշխատողները մեկ էլ տեսել են՝ ընկավ: Մենք նույն օրը Գագիկին տեղափոխել ենք Երևան՝ Էրեբունի հիվանդանոց, այնտեղ փորձեցին օգնել, բայց չհաջողվեց»,- ասաց Ռուբեն Պապոյանը:

Գագիկ Քոչինյանի և Սեյրան Առաքելյանի մահվան գործերով քրեական գործ է հարուցված: Քրեական գործերը գտնվում են Ալավերդու քննչական բաժանմունքի վարույթում: 

Մեկնաբանություններ (1)

Сергеич П.
Представтье ситуацию: у вас дома проблеммы с электричеством, Вы позвонили в специализированную организацию и позвали электрика. Тот прибыл, вы проверили документы и впустили, тот начал работать, и вдруг его ударило током и он умер. Трагично! Но если журналист вопросы адресует не его организации, а Вам, это ведь никуда не годится. Как Вы думаете?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter