
«Հայկական ժամանակ». Սևուկ Գագոն
«Անունդ ի՞նչ ա, սևուկ»,-երեկ թերթի թղթակից Տաթեւ Խաչատրյանի հարցերին պատասխանելուց հետո, նրան ահա այսպես է դիմել ներկայումս նախարար, նախկինում տարբեր պաշտոններ զբաղեցրած, եւ ընդհանրապես կարկառուն ՀՀԿ-ականներից մեկը:
Այդ պաշտոնյայի «շեֆը» նման իրավիճակում կասեր, «աթոռից չընկնեք», բայց արտահայտության հեղինակը Գագիկ Բեգլարյանն է, նույն ինքը` Չոռնի Գազոն:
Վերջինս տաքսիստների հետ հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է, որ այլ հարցերի չի պատասխանելու և խնդրել է թույլ տալ, որ գնա ծխելու: Թերթի թղթակցի հարցին, թե արդյոք հարցերին չպատասխանելու պատճառը ծխելն է, Բեգլարյանը պատասխանել է. «Պատճառը միայն ծխելն ա, անունդ ի՞նչ ա սևուկ»:
Փաստորեն Չոռնի Գագոն հումորի զգացողություն էլ ունի: Իր մականվան գրական հայերենին էլ տիրապետում է: Լրագրողների հետ ոչ կոռեկտ շփումների, հաճախ թիկնապահների միջոցով բռնություններ գործադրելու սովորություն ունեցող Բեգլարյանը, ակնհայտորեն, առաջընթաց է ապրել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել