HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20.5 մլն դրամ Պարույր Հայրիկյանին` բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով

Իր պահուստային ֆոնդից կառավարությունը այսօրվա նիստում որոշել է 20.5 մլն դրամ հատկացրել ՀՀ առողջապահության նախարարությանը` ՀՀ նախագահի 2013 թ. ընտրությունում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով։

«Պ.Հայրիկյանի բուժումը կազմակերպվել էր Երևանի մասնագիտացված բուժհաստատություններում, սակայն առողջության լիարժեք վերականգման համար նպատակահարմար է շարունակել բուժումը արտերկրում: Նախնական հաշվարկներով բուժումը արտերկրում հնարավոր է կազմակերպել մոտ 20,500.0 հազ. դրամով: Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով Պ.Հայրիկյանի ներդրած ավանդը Հայաստանի անկախացման գործում առաջարկում ենք ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին գումար հատկացնել ՀՀ առողջապահության նախարարությանը բուժումը արտերկրի կլինիկայում կազմակերպելու համար»,- հիմնավորել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Մեկնաբանություններ (5)

Mano
Isk Hayrikyanu aytqan ogout tvac ka ir hayreniqin kam inch vor Hayastanu aytqan viravor e bujel karabaghyan marteric veradarcac ev chouni ayt porcu vor Hayrikyanu karogh e oghtvel inchou eq miayn pahanjoum zer hayreniqic erb eq mi or zer grpanic mi qani dram hanelou ev aseq arr im erkir dir qo byudjeyi mej vor nex orvan petq ga.
Aram S.
Սա ուղարկում եմ կառավարություն և Հայրիկյանին. http://blognews.am/arm/news/special/
Գևորգ
Եվ ասում են,թե Հայրիկյանն իշխանությունների հետ առևտուր չի անում:
Գևորգ
Իսկ հիվանդ երեխաների համար Դ.Դումանյանը ինչու կառավարության պահուստային ֆոնդից գումարներ չի ուզում և որևէ հիմնավորում էլ չի բերում:Հայրիկյանն իր սեփական միջոցներով էլ կարող է բուժվել արտերկրում:
Աննա
Հարգելի 1. Aram S. , ձեր հղումը պետք է նաև ուղարկել Դերենիկ Դումանյանին, պարոն վարչապետին, պարոն նախագահին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter