HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեյկոզով հիվանդ 2,5 տարեկան Միլենայի հայրը գումար չունի՝ երեխային բուժման տանելու համար. բացվել է հաշվեհամար

Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Կարեն Տիրացվյանի 2,5 տարեկան դստեր՝ Միլենայի մոտ 2012թ. հոկտեմբերին ախտորոշվել է սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Երեխան բուժումներ է ստանում ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:

«Հետքն» արդեն անդրադարձել է Միլենայի առողջական ծանր վիճակին և նրա ծնողների ֆինանսական սուղ հնարավորություններին: Միլենան ստանում է պոլիքիմոթերապիա բուժում:

«Այն, որ ասում են, որ երեխաների բուժումը անվճար է, այդպիսի բան չկա»,- ասում է Կարենը: Նրա խոսքով՝ երեխային հիվանդանոց տանելու հենց առաջին օրը բուժող բժշկուհին իրեn զգուշացրել է, որ երեխայի բուժումը պետք է լինի շատ թանկ դեղերով, ամեն դեղից հետո իրեն մեկ ուրիշ դեղ է պետք գալու:

«Ասելու եմ բերես, քո առաջ այդ ամպուլան ջարդելու և սիտեմայի բալոնչիկի մեջ եմ լցնելու, դեղը վաղը չի ընկնելու, այսինքն՝ հենց ասացի, պետք է այդ դեղը, պետք է առավոտը իմ մոտ լինի»,- Կարենը վերապատմում է բժշկուհու խոսքերը:

Բժշկուհին նկատել է, որ Կարենը գյուղացի տղա է և ապրում է ֆինանսական ծանր պայմաններում: «Ենթադրենք՝ ստանում ես մի 100 հազար դրամ: Ես գիտեմ, դու այդ 100 հազարով չես կարող էդ դեղերը առնել»,- ասել է բժշկուհին:

Կարենը բժշկուհուն հարցրել է. «Բա ի՞նչ անեմ, բժշկուհի ջան. դուռը փակեմ, տենամ՝ ե՞րբ տի երեխեն հանգչի»: «Քյասար, ասի, որտեղ դեմ կլեմ, դեմ: Հիմա, իրոք, ես հասկանում եմ, որ հիմա այսօր այդ դեմ լինելու օրում եմ»,- պատմում է Կարեն Տիրացվյանը:

Նա ապրիլի 13-ին Միլենային նորից տանելու է բուժումների: «Արդեն չգիտեմ՝ ինչով եմ տանելու»,- ասում է անօգնական վիճակում հայտնված հայրը:

«Հիվանդանոցում սիստեմի շլանգն ինչ է, 3 տեղանոց սիստեմի շլանգ էլ չունեն, բայց բուժող բժիշկները շատ գերազանց մասնագետներ են, բացարձակ ոչ մի դեղորայք, ոչ մի բան չունեն: Հիվանդասենյակն է անվճար, մահճակալը և սանհանգույցները, իսկ դեղորայքը և մնացած բաները լրիվ վճարովի է: Պետք է դեղորայքը տան բժշկին, չէ՞, որ նա իմ երեխային սրսկի»,- ասում է Կարենը:

Առողջական ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխայի բուժումների համար Կարենը օգնություն է խնդրել հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանից, նախագահ Սերժ Սարգսյանից, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից, «Վիվասել» ընկերությունից, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից:

«Ժառանգության» գրասենյակից մի աղջիկ է զանգահարել և ասել՝ շատ կներեք, որ չենք կարողանում ինչ-որ բանով օգտակար լինել: Օրերս երեխայի բուժման համար Կարենը Ռիտա Սարգսյանից 100 հազար դրամ օգնություն է ստացել: 40 հազար դրամ օգնություն է տվել նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Երեխայի բուժումների դեղորայքը գնելու համար Կարենը կքած է վարկերի տակ: Փոքրիկ Միլենայի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն:

Երեխայի բուժման համար գումար փոխանցելու նպատակով «ՎԲՏ-Հայաստան» բանկի Արաբկիրի մասնաճյուղում բացվել են հետևյալ հաշվեհամարները.

AMD 16040044848800

USD 16040044848801

EUR 16040044848802

RUR 16040044848803

Մեկնաբանություններ (4)

Ellen Chatinyan
Menq bolors petq e ognenq. Shat cavali e tesnel vor Hayastanum chka voch mi socialakan hamakarg vory kpashtpani u kapahovi nman poqriknerin. Cavoq srti mer serundy da chkaroxacav stexci. Milena jan, du anpayman klavanas, u erb vor mecanas husanq vor qo serundy aveli chisht qayler kani.
Ellen Chatinyan
Menq bolors petq e ognenq! Shat cavali e tesnel vor Hayastanum chka voch mi socialakan hamakarg vory kogni u kpashtpani nman poqriknerin. Cavoq srti mer serundy da chkaroxacav apahovi. Milena jan, du anpayman klavanas, u erb vor mecanas, vstah em vor qo serundy aveli chisht qayler kani. Ellen.
Armen
Esor HH Karavarutyun@ Paruyr Hayrikyani nmanneri hamara 20 milionnerov pox poxancum,isk chor hac vastakoxner@ es vijakum en,amota uxaki,karavarutyun chunenq uxaki,aysinqn unenq bayc chexaci hashiva......
Artur
ays @ntaniqn aprum e Loru marzi Tumanyani shrjani Shnox gyuxum

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter