Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս է գալիս հացադուլից եւ վերսկսում մարզային այցելությունները
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հայտարարել է, որ հացադուլը դադարեցնելու է Սուրբ Զատիկից հետո:
Այնուհետ սկսվելու է մարզային այցելությունների հերթական շարքը, որը կտեւի ապրիլի 1-ից մինչեւ 4-ը: Հերթական հանրահավաքը Ազատության հրապարակում տեղի կունենա ուրբաթ օրը՝ ապրիլի 5-ին: Այդ օրն էլ կորոշվեն հետագա անելիքները՝ կապված ապրիլի 9-ի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել