HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախալաքալքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սբ Պատարագ

Երեկ՝ երեկոյան Ախալքալաքի Սբ Խաչ Եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Պատարագ, որով Ջավախքի քրիստոնյա զավակներին ևս մեկ անգամ ավետեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության լուրը: Պատարագիչը Տեր Տաթև քահանա Մարուքյանն էր:
Սբ Պատարագի ավարտին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանը եկեղեցում ներկա հավատավոր ժողովրդին շնորհավորեց Սբ Հարության տոնի կապակցությամբ:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ներքո գործող բոլոր եկեղեցիներում ևս մատուցվեց Ճրագալույցի Սբ Պատարագ: Սուրբ Խաչ եկեղեցում Սբ Պատարագին ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ և այլ հյուրեր:

Սբ ավանդույթի համաձայն՝ Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներից հազարավոր մարդիկ Ճրագալույցի սբ կրակը տարան իրենց օջախները: Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter