HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանը Գորիսում է. «Իմ կոչը այն է, որ ամեն մեկը դուրս գա նեղմիտ վախի հորձանուտից»

Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին Գորիսում է: Նա քայլում է փողոցներով և այդ ընթացքում բարևում մարդկանց: Գորիսեցի մի ընտանիք Րաֆֆի Հովհաննիսյանին հրավիրեց իր տուն:

«Մենք գտնվում ենք կարևոր փուլում: Սա իրավունքի փուլն է»,- այդ ընտանիքի տան բակում լրագրողներին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ եթե Գորիսում անցյալ հանրահավաքների ժամանակ «2-3 հոգի» էր դուրս գալիս, ապա այժմ քաղաքում մեծ փոփոխություն կա, և ավելի շատ մարդիկ են արձագանքում:

«Իմ կոչը այն է, որ ամեն մեկը դուրս գա նեղմիտ վախի հորձանուտից»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը՝ կոչ անելով նաև տեր կանգնել այն հաղթականին, որը ժողովուրդը գրանցեց փետրվարի 18-ին:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ չունի ոչ մի բանի պակաս՝ ոչ ժողովրդի աջակցության, ոչ ֆինանսների: Նա նշեց, որ փոքրամասնությունը, այդ թվում լցոնումով, կեղծիքով, ինչպես նաև սրտանց քվեով, քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին: «Սա արդեն ժողովրդին պայքարն է, Հայաստանի քաղաքացու պայքարն է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ կլինի ուղեկից, բայց պայքարի շարունակությունը և ավարտը քաղաքացիների տիրույթում են:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ և 1996-ին, և 2003-ին, և 2008-ին ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել, իսկ ինքն ի՞նչ է առաջարկում՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ տարբերությունն այն է, որ այս պայքարն իսկապես այլևս անվանական պայքար չէ, և ինչ էլ լինի այս ամենի հանգրվանը, դա ժողովրդի պատասխանատվությունն  է՝ նյութական, բարոյական, և փետրվարի 18-ի վճռորոշ քվեն ի կատար ածելու համար:

Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց գորիսեցի ընտանիքին «իրենց բակը մամուլի ակումբ դարձնելու համար»: Այժմ «Ժառանգության» առաջնորդն իր համակիրների հետ գնում է Սիսիան:

Մեկնաբանություններ (1)

Aro
Halal e ayd gorisecu @ntaniqin, apren!! isk ocin ir bnum satkacru Raffi...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter