Ո՞վ ձեռնոց կնետի աշխարհի չեմպիոն Անանդին. պարզ կդառնա այսօր
Երեկ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում կրկին երկիշխանություն հաստատվեց. աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Բորիս Գելֆանդի հետ, իսկ ահա համաշխարհային առաջատար Մագնուս Կառլսենը ամեն ինչ արեց՝ սեւերով Թեյմուր Ռաջաբովին հաղթելու համար: Պարտիան ավարտվեց 89-րդ քայլին, եւ այդպիսով Կառլսենը լրացուցիչ ցուցանիշներով կրկին բարձրացավ առաջին տեղ (նա տարել է 5, իսկ Կրամնիկը՝ 4 հաղթանակ):
Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ, ինչպես եղել էր առաջին փուլում: Դրանից օգտվեց Պյոտր Սվիդլերը, որը սպիտակներով հաղթեց Իվանչուկին ու հավասարվեց Արոնյանին, սակայն քանի որ Սվիդլերը մի անգամ հաղթել է Արոնյանին, առաջ է մեր շախմատիստից:
Մրցաշարային աղյուսակը վերջին տուրից հետո հետեւյալ տեսքն ունի.
1.Կառլսեն- 8,5
2.Կրամնիկ- 8,5
3.Սվիդլեր- 7
4.Արոնյան- 7
5.Գելֆանդ- 6
6.Գրիշչուկ- 6
7.Իվանչուկ- 5
8.Ռաջաբով- 4
Այսօր կկայանան վերջին պարտիաները՝ Կառլսեն-Սվիդլեր, Իվանչուկ-Կրամնիկ, Գելֆանդ-Գրիշչուկ, Արոնյան-Ռաջաբով:
Արոնյանի ընթացիկ էլոն մրցաշարի երկրորդ փուլում կրած անհաջողություններից հետո շարունակում է ընկնել: Այս պահին այն 2808,6 է, երկրորդ տեղում ընթացող Կրամնիկ ունի 2816,7, իսկ Կառլսենը՝ 2874,7:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել