HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Մուրադյանը Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից էր (լուսանկար)

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբն իր խորը զայրույթն է հայտնում Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դավադիր սպանության առթիվ և ցավակցում է նրա մերձավորներին, հարազատներին ու ընկերներին:

Հրաչ Մուրադյանը Սիրիայից ներգաղթած ընտանիքի զավակ էր: Նա ՀՅԴ և նրա առաջին մարտական ջոկատների անդամ էր և մեծ ավանդ ուներ Արցախյան ազատամարտում, Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից էր: 2005 թվականից ընտրվելով գյուղապետի պատասխանատու պաշտոնում՝ նախկին ազատամարտիկը զբաղված էր հայրենի գյուղի առօրյա խաղաղ հոգսերով, նրա բարեկարգմամբ ու շենացմամբ:

Հրաչ Մուրադյանը տեսակով ազնիվ, անկաշառ, անարդարության և ապօրինության դեմ ընդվզող ու պայքարող մարդ էր, ինչը համատեղելի չէր մարդու կյանքը որպես արժեք չգնահատող հանցավոր համակարգի կառավարման հիմքում դրված քրեական արժեհամակարգի հետ:

Ինչպես մինչ օրս տեղի ունեցած շատ սպանություններ և բռնության այլ դրսևորումներ, Հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ կերպով նվիրված ազատամարտիկի, հանրային պաշտոնյայի և ընտանիքի հոր այս սպանությունը ևս պետական կառավարման համակարգում ու վերնախավում գերիշխող քրեածին բարքերի, անպատժելիության և հանցավոր ամենաթողության հետևանք է:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը «ապահով» Հայաստան կառուցող վարչախմբի իրավապահ մարմիններից ու դրանց պաշտոնատար անձանցից պահանջում է ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանության գործի բացահայտմանը վերաբերել խստագույն պատասխանատվությամբ և նկատի ունենալ, որ հակառակ պարագայում իր վրա կծանրանա նաև այս հանցագործության մեղքի համապատասխան բաժինը:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (8)

asdfg
Yerkri drvazqn e, azniv yexar tanul es talu.
AVO
Ter Astvac mi tar laverin...
Ցավ ու ափսոս!
Սրանով մի անգամ եւս կարծես ասվում է՝ մեր դեմ խաղ չկա: Սակայն երբ այդ արվում է նման տմարդի ու ստոր ձեւով, դրանով իսկ ցուցադրվում է որ անող կողմը պարզապես տականք է: Իսկ տականքից ուղղակի հարկավոր է մաքրվել: Այստեղ մի հարց կա սակայն՝ ում էր հարկավոր? Իսկ Հայրիկյանի դեպքում ում էր հարկավոր? Գուցե հենց դաշնակցության պատասխանին են սպասում? Ով, ինչի համար? Դեպքը հաստատ կենցաղային չէ - կատարողներն անկասկած պատրաստված մարդասպաններ են եղել!!
Hrant
Shat kzarmanayi vor gyurapet@ hankarc liner ishxor kusaktutyan andam, u nman ahavor depq liner. Ayster nuynisk profesional mardaspani gorcorutyuner chenq tesnum, yete iravapahner@ uzen shat arag kbacahayten, or@ cerekov gyuri mech mard spanel, inch vor meqenayov, yerb cankacac gyurum otar mard te meqena mtni anmijapes da gyuracineri kormic ushadrutyan e yentarkvum, hastat nkatel eq bolort, yev giteq vor gyurum or@ sksvum e der luys@ chbacvac (hav, kov, garnuk yev ayln), mi pntreq herunerum, stor@ henc ayd gyurum e.
Abovyanci
marzpet Kovali meknabanutyuner@ vor lsum es spanvac gyurapeti veraberyal, haskanum es vor inchpisi nerqin uraxutyun e hima aprum.
hasmik
kecce serjiki apahov Hajastany
es
hertakan heros@ vor@ hayi dzerqov spanvec,sa e ashxarhi verj@
david
Թուրքի գնդակը չդիպավ հայի գնդակը դիպավ;Հայի համար հայն է վատ, թե* թուրքը, խոսեք, բլբուլներ արնախում;ՈՒ*մ տեղն էր ապրում դաշնակ հայրենասեր մարդը, վամպիրներ;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter