HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորածին երեխային սպանելու մեջ մեղադրվողի դատաքննությունը սկսվել է

Այսօր՝ ապրիլի 3-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության Գորիսի դատարանում դատավոր Դավիթ Գրիգորյանի  նախագահությամբ տեղի ունեցավ անչափահաս տարիքում հղիացած Ա.Մ-ի գործով առաջին քննությունը, ըստ որի՝ նա մեղադրվում է նորածին երեխային սպանելու մեջ: Դատական նիստը տևեց մի քանի րոպե, քանի որ մեղադրյալը ցանկություն hայտնեց պաշտպան ներգրավելու: Հաշվի առնելով աղջկա սոցիալական վիճակը՝ որոշում ընդունվեց դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ՝ մեղադրյալին պաշտպան տրամադրելու համար:

Դատական նիստը հետաձգվեց  մինչև ապրիլի 9-ը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter