HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրի-Երեւան քայլերթ կկազմակերպվի

Հարգելի՛ հայրենակիցներ,

Սիրով ձեզ տեղեկացնում ենք, որ մի խումբ գյումրեցիների նախաձեռնությամբ քայլերթ ենք իրականացնելու` Գյումրու Թատերական հրապարակից դեպի  Երեւանի Ազատության հրապարակ` մասնակցելու  ապրիլի 9-ին կայանալիք հաղթահավաքին:

Սա բողոքի ակցիա է, որով մեր դժգոհությունն ենք հայտնում 2013 թվի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների զանգվածային կեղծիքների եւ պաշտոնական արդյունքների դեմ:

Մեր նպատակը հստակ է. պայքարելու ենք մինչեւ արդարության հաղթանակը: Ինչպես ասում են` «Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»: Քայլերթի ողջ ընթացքում մեզ կուղեկցի «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Բոլոր ցանկացողները կարող են միանալ մեր քայլերթին: Քայլերթը սկսելու ենք ապրիլի 7-ին` առավոտյան ժամը 9.00-ին` Գյումրու Թատերական հրապարակից:

Գյումրի-Երեւան ճանապարհի բոլոր քաղաքների եւ գյուղերի բնակիչները, ովքեր ցանկություն կունենան մասնակցել քայլերթին, մեզ կարող են միանալ ճանապարհից. միասին կշարունակենք մեր երթը դեպի Երեւան:

Այս քայլերթը քաղաքացիական նախաձեռնություն է, որը կատարվում է օրենքի շրջանակներում: Մանրամասների համար կարող եք այցելել «Ժառանգության» Գյումրու գրասենյակ` ժամը 15.00-18.00-ը:

Նախաձեռնող խորհրդի անդամներ.

Համլետ (հեռ. 093363406), Լյովա (հեռ. 077844890), Մելիքսեթ (հեռ. 093907793)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter