HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՖՖ նախագահը բացասական պատասխան է տվել ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկին

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ պաշտոնական կայքի խնդրանքով մեկնաբանել է ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկի իրեն հասցեագրված դիմումը, որը նա հնչեցրել էր NEWS.am Sport-ի թղթակցին տրված հարցազրույցի ժամանակ: 

«Բազմիցս հայտարարել եմ, որ հանուն հայկական ֆուտբոլի զարգացման պատրաստ եմ համագործակցել ցանկացած անձի կամ կազմակերպության հետ, ովքեր ցանկանում են և կարող են իրենց նպաստը բերել այդ գործին: Սակայն, այս պարագայում  ի՞նչ համարձակությամբ է նա համագործակցության դիմում հղում ինձ, երբ միևնույն ժամանակ փորձում է քննադատել մարդու, ով արել և անում է ամեն ինչ հայկական ֆուտբոլի զարգացման համար և ում համար հայկական ֆուտբոլի հաջողությունը վեր է ցանկացած անձնական խնդիրներից: Կամ առնվազն կույր պետք է լինել սա չնկատելու համար, կամ ֆուտբոլային իրականությունից անտեղյակ՝ այդ չիմանալու համար, կամ էլ՝ ... դատեք ինքներդ ... Ինչպե՞ս կարող է մարդ, ով իր միջոցները հայթայթում է ֆուտբոլում, հաճախ նաև ֆուտբոլիստների հաշվին՝ քննադատել մարդկանց ովքեր իրենց անձնական միջոցներն են ներդնում նույն ֆուտբոլի զարգացման համար և ոչինչ չեն խնայում հենց նույն ֆուտբոլիստների  անձնական բարօրության համար:  Խոսքս հայտնի գործարարներ Օլեգ Մկրտչյանի և Սուլեյման Կերիմովի մասին է, որոնցից առաջինը  անուրանալի ներդրում ունի ուկրաինական, ռուսական և հայկական ֆուտբոլի զարգացման գործում, իսկ Սուլեյման Կերիմովը ջանք չի խնայում դաղստանյան ֆուտբոլը զարգացնելու համար՝ դրանով իսկ նպաստելով ռուսական ֆուտբոլի որակական նոր մակարդակի բարձրացմանը: Եվ վերջապես, ինչպե՞ս կարող է մարդ, ով մեկ հայտարարում է թե Հենրիխ Մխիթարյանի գործակալն է՝ երբեք չլինելով նման դերում, մեկ էլ հայտարարում է թե ինքն է տեղափոխել Արաս Օզբիլիզին Կուբան՝ երբ անձամբ եմ խնդրել Օլեգ Մկրտչյանին գնել Արազի տրանսֆերը և անձամբ խոսել Արազի հետ և հորդորել, որ նա տեղափոխվի Կուբան, համագործակցության կոչ հղել ինձ:

Չի՛ կարող ուղղակի նման վարք դրսևորող անձն անգամ շփվել իմ հետ, ուր մնաց՝ համագործակցել:

Այդ իսկ պատճառով կխնդրեի Սելյուկին հեռու մնալ հայկական ֆուտբոլից և իր իսկ կոչած «պատերազմներից» զերծ պահել հայ ֆուտբոլիստներին, նրանք շատ ավելի կարևոր գործ ունեն՝ ֆուտբոլը»:

Մեկնաբանություններ (1)

ustian
ha lava vor haykakan futboli zargacman hamar patrast eq amen inchi ba zargacman chanapr ancnox kilikia tim@ vor lucarum ein, ur eiq, et marzikner@ zarganum ein, inchi cheq harc u porc anum et marzikneri chakatagrov ay etenca linum vor hiastapvum en marzik@ derasan e darnum derasan@ taxu varord

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter