
Ալեքսանդր Վարպետյանը «Զվարթնոցի» տարանցիկ գոտում է. նրան թույլ չեն տալիս հատել Հայաստանի սահմանը
Բաց նամակ ՀՀ նախագահին
Հարգելի պրն նախագահ,
2013թ. ապրիլի 4-ի գիշերը Ֆրանսիայի քաղաքացի, ազգաբան և էաբան Ալեքսանդր Վարպետյանը, իրականացնելով Եվրոպական միության անդամ պետությունների քաղաքացիների՝ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմով Հայաստան մուտք գործելու 2013թ. հունվարի 10-ից գործող իրավունքը՝ ինքնաթիռով ժամանել է Հայաստան՝ իր 70-ամյա հոբելյանը հայրենիքում և մտերիմների շրջանակում նշելու համար:
Սակայն հայտնում ենք, որ Ալեքսանդր Վարպետյանին թույլ չեն տվել հատել Հայաստանի պետական սահմանը և այժմ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից նա պահվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ կացարանում՝ դեռ անհայտ ժամանակով:
Ալեքսանդր Վարպետյանի հայանպաստ գործունեությունը քաջ հայտնի է հայրենիքում. նա իր ողջ կյանքը նվիրել է հայագիտությանն ու ազգապահպանության գերխնդրին՝ հայեցի դաստիարակելով քանի սերունդներ: Այսու՝ անհասկանալի է, թե ինչու է Ալեքսանդր Վարպետյանի մուտքը հայրենիք արգելվել:
Ալեքսանդր Վարպետյանի մտերիմները, համակիրները և ընթերցողները պահանջում են պարզաբանել այս խնդիրը և հանրությանը ներկայացնել այդ արգելքի պատճառները:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել