HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ինձ ոչ մի նախագահություն պետք չէ, ոչ էլ Սերժ Սարգսյանը լինելու է ապրիլից նախագահ»

Այսօր «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորի «Արցախ պուրակի» ոչ բազմամարդ հավաքում վանաձորցիներին հրավիրեց Ազատության հրապարակ՝ ապրիլի 9-ին մասնակցելու երդման արարողության:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այդ օրը Ազատության հրապարակ հրավիրեց նաև նախագահ Սերժ Սարգսյանին՝ մատնանշելով նրա հայրանունը՝ Սերժ Ազատի, ինչը, ըստ նրա, պարտավորեցնում է նախագահին երդվել հանուն ազատ Հայաստանի:

Րաֆֆի Հովհաննիսյանը հետևյալ խոսքերն ասաց վանաձորցիներին. «5 օր այս պահից մեր հաղթական հրապարակից ունենալու ենք նոր Հայաստան, նոր Հայաստանի հռչակում: Կիրովականցիներ, հայաստանցիներ, փետրվար 18-ին մինչև ապրիլի 9 Արցախ պուրակից մինչև շուկա և «Օրրան» և մարզպետարան թե քաղաքապետարան, Վանաձորը տվել է մեր երկրի հաղթանակը: Շնորհավորում եմ, խոնարհվում եմ ...

Պարոն մարզպետ Նալբանդյան, ով 2 ամիս առաջ Վանաձորից արձակուրդ վերցրած գնացել է Ալավերդի քաղաքապետարանի «չորնի վխոդի» մոտ, լավ է, որ արձակուրդ է վերցրել, բայց Ալավերդիում «լևի» մուտքով նա գյուղապետեր է ընդունում կուսակցականներից հրահանգ կատարելու համար, ժողովրդին դեմը գործելու համար, Նժդեհի կենացի դիմաց, Նժդեհին ծաղրելու համար:

Մնայիք Վանաձոր, ժողովրդի հոգսերը, խնդիրները, աշխատավարձը, կենսաթոշակը, աշխատանքը լուծելու փոխարեն գնացել եք Ալավերդի նստել եք «չորնի վխոդի» մոտ, գյուղապետ եք ընդունում, որ ինչ, համար խփե՞ք:

Դարբինյան՝ քաղաքապետ, եկաք Արմենուհու, Մարիամի մեր «Օրրանի» շենքի առջև Նալբանդյանի հետ, տանտիրոջ նման կանգնեցիք, հետո ասեցիք, որ ժողովուրդը անգիտակից է, և հլա մի հատ ներողություն չկա ձեզնից: Նալբանդյան և Դարբինյան, գաք «Օրրանի» նույն այդ սանդուղքների վրա կկանգնեք, Արմենուհու ձեռքը կհամբուրեք Մարիամի հետ մեկտեղ և ներողություն կխնդրեք մեր ժողովրդի առաջ:

...Ինձ ոչ մի նախագահություն պետք չէ, ոչ էլ Սերժ Սարգսյանը լինելու է ապրիլից նախագահ: Ով կեղծեց երդումը Սահմանադրության վրա, Սուրբ գրքի վրա, Աստվածամոր ավետարանի վրա իր ձեռքը դրեց և օրհնեց: Մեղավորը ես եմ, սուրբը դուք եք եղել Սերժ Սարգսյան կամ Վեհափառ, մեղավորը ես եմ: Բայց եթե դուք դրեցիք ձեր ձեռքը մեր Սահմանադրության, մեր ժողովրդի օրենքի, իրավունքի, մեր Սուրբ գրքի վրա, ինձ հետ մեկտեղ դուք գնալու եք դժոխք, ինձ հետ մեկտեղ:

Իսկ մեր ժողովրդի համար փետրվար 18-ին իր վստահության քվեով հայ ժողովրդի համար պետք չէ ոչ դժոխք, ոչ դիակ, այլ արև և բարև, և Վանաձոր, և միասնության, խաղաղության հավաք, որ ապրիլի 9-ին Ազատության հրապարկում երդում է տալու ոչ թե Րաֆֆու համար, ոչ էլ Սերժի դեմ, այլ Հայաստանի Հանրապետության, մեր սուրբ հայրենիքի, մեր հողի, ջրի, մեր երախաների, մեր կիսված ընտանիքների վերադարձի, պետություն չտեսած մեր պապերի:

Ապրիլի 9-ին՝ ժամը 11-ից մինչև 12-ը, ուզում եք հավաքվել համալիրում, ոնց ուզեք արեք, եկեք ավելի լավ է Ազատության հրապարակ, ազգային միասնություն ստեղծեք, միացեք ժողովրդին, վերջին հնարավորությունն է, եկեք միասին երդվենք հանուն ազատ, անկախ, ինքնիշխան սահմանադրական, երջանիկ, մեր երեխաների Հայաստանի համար»:

Մեկնաբանություններ (1)

Արման
Այս պարոնը գնալով կորցնում է իրականության զագցումը, եթ եմարզպետը արաձակուրդ էր վերցրել, իսկ դա վկայում է նաև ինքը, հո ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից և ՀՀԿ մարզային շտաբի պետի պարտականություններից էլ հո արձակուրդ չէր վերցրել և ով պիտի արգելեր նրան ընտրությունների հետ կապված հանդիպեր համայնքների ՀՀԿ կազմակերպության ղեկավարների հետ, որոնք հենց գյուղապետերն են, թող որդ ա այնքան էլ գուցե լավ չի բայց փաստ է, իսկ այդ գրասենյակը, եթե ազնիվ լիներ ու խոսոտովաներ, ապա ակասեր, որ իրենց տղեկացրել են, որ քաղաքապետարանի առաջին հարկում գտնվող յադ տարածքը 10 տարի առաջ սեփականաշնորհվել է, ցավոք, բայց փաստ է, և գարսենյկաը գտնվում սեփական տարածքում վաչձակալության հիմունքներով, հերիք չեղավ մատին փաթաան անել էդ փաստը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter