«Ղարաբաղ Տելեկոմ»-ը ինտերնետի սակագներն իջեցնում է
«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հայտարարում է, որ ապրիլի 8-ից օպտիկամանրաթելային ինտերնետ կապի սակագները զգալիորեն կիջնեն, ընդհուպ 36%:
Սակագները կփոխվեն ըստ ստորև ներկայացված աղյուսակի`
| Ներբեռնման արագություն | Բեռնման արագություն | Սակագին |
| (կբիթ/վրկ) | (կբիթ/վրկ) | (ամսավճար/ՀՀ դրամ) |
| մինչև 512 | մինչև 512 | 2400 |
| մինչև 1024 | մինչև 1024 | 2800 |
| մինչև 2048 | մինչև 2048 | 4500 |
| մինչև 3072 | մինչև 3072 | 6500 |
| մինչև 5120 | մինչև 5120 | 8800 |
| մինչև 6144 | մինչև 6144 | 13800 |
Բոլոր նշված սակագները ներառում են 1 IP հասցեի գինը և ԱԱՀ:
Վերջին 5 ամիսների ընթացքում, սկսած 2012 թվականի նոյեմբերի 8-ից, «Ղարաբաղ Տելեկոմ»-ը իջեցրել է ինտերնետի սակագները մինչև 70%, ինչը արտացոլում է շուկայական պահանջարկի և բաժանորդային բազայի աճը, ինչպես նաև տնտեսության մասշտաբների և ծառայության արժեքի նվազեցումը:
Բացի դրանից՝ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ տրամադրելու է բոլոր DSL մոդեմի միջոցով և օպտիկամանրաթելային կապի միջոցով ինտերնետից օգտվող բաժանորդներին նոր` 5 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել