HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վարպետյանը ենթադրում է, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չէ իր խնդրից (ձայնագրություն)

Այսօր մենք զրուցեցինք ֆրանսահայ հայտնի էաբան եւ ազգաբան Ալեքսանդր Վարպետյանի հետ, որի մուտքը Հայաստան արգելվում է 2002 թ.-ից: Վարպետյանն այժմ գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի ընդհանուր սպասասրահում: Նա Երեւան է ժամանել ապրիլի 4-ին Ստամբուլից՝ իր պոլսահայ ծանոթի հետ: Ֆրասիայի քաղաքացին, ինչպես ինքը ենթադրում էր, հանդիպել է սահմանապահների արգելքին: 2002-ից սկսած՝ Վարպետյանը որեւէ հիմնավոր բացատրություն չի կարողանում ստանալ, թե ինչու է արգելված իր մուտքը հայրենիք:

Ֆրանսահայ գործիչը մեզ հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրեն չեն պահում հատուկ կացարանում, այլ ստիպել են սպասել ընդհանուր սպասասրահում՝ երկաթե աթոռների վրա: Նրան նախ ասել են, որ Ստամբուլից ժամանած նույն ինքնաթիռով պետք է հետ վերադառնա, սակայն հրաժարվել է: Այդուհանդերձ, հաջորդ չվերթի ժամանակ՝ կիրակի օրը, Ալ. Վարպետյանը ստիպված է հեռանալ Հայաստանից, ուր ժամանել էր՝ իր 70-ամյակը հարզատների հետ նշելու համար:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի համաձայն՝ «օտարերկրացուն ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից նա ժամանել է, վերադարձնելու անհնարինության դեպքում, առանց անձնագրի, անվավեր անձնագրով ՀՀ պետական սահմանի անցման կետ ժամանած կամ ՀՀ պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացիները կարող են պահվել տարանցիկ գոտում կամ այլ տեղ` այդ նպատակով ստեղծված հատուկ կացարանում»:

«Ինձ ասացին, որ Ձեզ հատուկ հատուկ կացարան չենք տանում, որովհետեւ Դուք կալանավոր չեք: Բա ես ի՞նչ եմ…,- հարց է տալիս հայազգի գործիչը եւ շեշտում, որ սահմանապահներին ասել է, թե եթե իր դեմ բան ունեն, թող իրեն հարցաքննեն,- եթե իմ դեմ ինչ-որ բան ունեք, բռնեք, այ մարդ, եկել եմ ձեզ մոտ, եկել եմ ձեր դուռը»:  

Վարպետյանին չեն կարողացել տեսնել բարեկամները, այդ թվում՝ որդին՝ Արթուրը, նաեւ Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցները, սակայն բոլորն էլ մշտապես հեռախոսակապի մեջ են: Արթուրը նույնիսկ հորդորել է մոտակա չվերթով վերադառնալ Ֆրանսիա, սակայն հայրը կրկին չի համաձայնել:     

Հայտնի գործիչը ենթադրում է, որ թերեւս ՀՀ նախագահը տեղյակ չէ խնդրից, եւ անհրաժեշտ է այդ մասին բարձրացրած աղմուկով տեղյակ պահել նրան: 

Ալ. Վարպետյանի հետ հեռախոսազրույցը՝ այստեղ

Մեկնաբանություններ (2)

Aram Sokhakyan
Ես կադացել եմ Վարպետյանի ''Ինքնություն'' և ''Ովքեր են ի վերջոյ աիացիները'' գրքերը: Դրանք հրաշք գրքեր են: Ուղղակի զարմանում եմ. Վարպետյանը աղանդավոր է, իսկ Եհովայի վկաներն ու դրանց նման այլ խմբերը ոչ?, որոնք Հայաստանում ազատ հոգեգողությամբ են զբաղվում? Ինչպես ասում են կարգին հաղորդման տղեքը. ''Բա որ ասում եմ անասուն երկիր ա''.
ara
Miamit karziq: ՀՀ նախագահը տեղյակ չէ խնդրից..........?????? Da HH naxagahi handznararutyun e, bayz heto naxagah@ antexyak dzevanalov yev ibrev ardar naxagah, harz@ kluzi. Da zzveli metod e, bayz arden bazmativ nman iravichakner yexel en.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter