HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Փոստանջյանի հարցումը Ալեքսանդր Վարպետյանի տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելու վերաբերյալ

Համաձայն լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝  պարոն Ալեքսանդր Վարպետյանը արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է Զվարթնոց օդանավակայանի տարածքում: Սույնի առնչությամբ այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին, ԱԱԾ պետին, սփյուռքի, առողջապահության նախարարներին Ալեքսանդր Վարպետյանի տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելու վերաբերյալ: 

ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին

ՀՀ ԱԱԾ պետ պարոն Գորիկ Հակոբյանին

ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին

ՀՀ առողջապահության նախարար պարոն Դերենիկ Դումանյանին 

Հարգելի գործընկերներ, 

Հայաստանի Հանրապետության լայն հասարակությունը իր խորը մտահոգությունն է հայտնել մեր հայրենակից՝ 70 ամյա  Ալեքսանդր Վարպետյանի մուտքը՝ Հայաստանի Հանրապետության տարածք արգելելու փաստի առթիվ: Համաձայն լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝  պարոն Ալեքսանդր Վարպետյանը արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է Զվարթնոց օդանավակայանի տարածքում, և նրա տեղաշարժվելու իրավունքը սահմանափակված է: 

Երեկ երեկոյան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը և Զարուհի Փոստանջյանը Զվարթնոց օդանավակայանի անվտանգության և իրավապահ  ծառայությունների աշխատակիցներից փորձել են պարզաբանում ստանալ պարոն Ալեքսանդր Վարպետյանի գտնվելու վայրի, նրա տեղաշարժը արգելելու հիմքերի և առողջական վիճակի մասին, սակայն որևէ իրավասու անձ այդպես էլ վերը նշված հարցերի շուրջ պատասխան չի տրամադրել: 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝  խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրել պատասխան հետևյալ հարցերի վերաբերյալ. 

1. Պարոն Ալեքսանդր Վարպետյանը քանի՞ օր է գտնվում Զվարթնոց օդանավակայանում: 

2.Եթե կան իրավական հիմքեր պարոն Ալեքսանդր Վարպետյանին Զվարթնոց օդանավակայանում պահելու, նրա տեղաշարժը արգելու համար, ապա խնդրում եմ տրամադրել տվյալ հիմքերի՝ որոշում, արձանագրություն, այլ փաստաթղթերի, պատճեները: 

3. Պարոն Ալեքսանդր Վարպետյանին համապատասխան բուժօգնություն տրամադրվել է, թե ոչ և եթե այո, ապա նրա առողջական վիճակը բավարար է, որպեսզի նա գտնվի փակ, մեկուսացված տարածության մեջ: 

4. Տարեց հայ մարդու նկատմամբ այսպիսի վերաբերմունքի դրսևորումը Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից արդյոք չի՞ վնասի «Արի տուն» ծրագրին: 

Հարգանքներով՝ 

Զարուհի Փոստանջյան

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար 

Մեկնաբանություններ (2)

Վեհարի
4-րդ կետում հարց է հնչում` ,,հայ մարդու նկատմամբ այսպիսի վերաբերմունքը արդյոք չի՞ վնասի «Արի տուն» ծրագրին,,: Իրականում այսօրվա իշխանության յուրաքանչյուր քայլ մեր բոլոր դրական ծրագրերը վնասելու, բացասականները խթանելու նպատակով է կատարում: Որքան էլ ակնհայտ է Սերժի և մյուսների հանցագործ լինելու փաստը, սակայն ըստ գործող օրենքների Զարուհի Փոստանջյանը չի կարող նրանց, առանց դատարանի որոշման, իսկական անուններով դիմել:
Armen
Ov texekutyun uni Alexandr Varpetyanic? Arden 2-3 or e lur chka. Inchpisi zargacumner exan? Ho vijvackner@ glux@ chen kerel? Voreve mek@ norutyun haxordek, xndrum em.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter